Մխիթարյանի հարցազրույցը «Россия 2»–ին. հաջորդը «Ռեալ»–ն է կամ «Բարսելոնա»–ն
Վերջին լուրեր
Ռուսական «Россия 2» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Удар головой» հաղորդման շրջանակներում ուղիղ հեռախոսային կապ է հաստատվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Հաղորդավարը շնորհավորել է մեր հայրենակցին հաղթանակի կապակցությամբ և ներկաների հետ միասին մի շարք հարցեր ուղղել Հենրիխին։
Մեր ֆուտբոլիստը պատմել է այն մասին, թե ի՞նչ հանգամանքներում է սովորել պորտուգալերեն, պատասխանել այն հարցին, թե ո՞ր թիմն է ավելի լավ խաղում, քան «Շախտյորը» և շատ այլ հարցերի։ Հաղորդման հյուրերից հայտնի ֆուտբոլային մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը Մխիթարյանին անվանեց ոչ միայն «Շախտյորի», այլև ողջ հետխորհրդային երկրներում հանդես եկող ֆուտբոլիստներից լավագույնը։
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)