Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-ն Հիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի» Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է Սաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելու Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանք Դատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբան ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը Լարսում Հայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու Սևանը Արարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքը Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը 

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը. Զուրաբյան

Բլոգոսֆերա

Ինչո՞ւ երկուսուկես տարի ուշացումով Հայաստանի իշխանությունները «հիշել» են, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 7–րդ կետը կատարված է միակողմանիորեն՝ միայն ադրբեջանցիների համար, մինչդեռ ոչ մի տեղահանված արցախահայ մինչ այսօր հայրենիք չի վերադարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ Ալիեւի ճնշման տակ նեղ վիճակի մեջ ընկնելով, հիմա էլ որոշել է ակտիվացնել բռնի տեղահանված արցախահայության խնդիրը։ Ինչպես միշտ դա արվում է չափազանց ուշացած։ Բան այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ կա տեղահանվածների եւ փախստականների վերադարձի հետ կապված 7–րդ կետը, որն ասում է.

«Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ եւ նրան հարող տարածքներ փախստականների գործերով ՄԱԿ–ի Գերագույն հանձնակատարի Վարչության վերահսկողության ներքո»։

Եւ ահա Հայաստանի իշխանությունները երկուսուկես տարի ուշացումով «հիշել» են, որ այդ կետը կատարված է միակողմանիորեն՝ միայն ադրբեջանցիների համար, մինչդեռ ոչ մի տեղահանված արցախահայ մինչ այսօր հայրենիք չի վերադարձել։

Հարց է ծագում. ինչո՞ւ այսքան ժամանակ այդ խնդիրը չէր բարձրացվում, եւ ինչո՞ւ հանկարծ հարցը հայտնվեց Հայաստանի իշխանությունների եւ պետական քարոզչության ուշադրության կենտրոնում։

Առաջին հարցի պատասխանը դժվար չէ գտնել։ Դասական փաշինյանական ապաշնորհությունը եւ Ալիեւին «ավելորդ» հարցերով չգրգռելու ցանկությունը լիովին բավարարում են որպես բացատրություն։

Բայց արի ու տես, որ Փաշինյանի անմեղսունակությամբ ոգեւորված Ալիեւը վերջերս սկսել է խոսել արդեն Հայաստանի տարածք ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին եւ չկատարելու դեպքում արդեն սպառնում է ուժի կիրառմամբ։

Այս զարգացումը թարմացրել է Նիկոլ Փաշինյանի հիշողությունը, եւ, խնդիրը երկուսուկես տարի շարունակ մոռացության մատնելուց հետո, Հայաստանի պետական քարոզչությունը սկսել է հարցեր տալ նոյեմբերի 9–ի հայտարարության 7–րդ կետի վերաբերյալ։ Քարոզչական այս նոր արշավի հեղինակներին թվում է, թե հարցը բարձրացնելով, նրանք անհարմար վիճակի մեջ են դնում եռակողմ հայտարարությունը ստորագրած, բայց այդ դրույթը չկատարած Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Նրանք, սակայն, չեն հասկանում, որ ավելի անհարմար վիճակում են հայտնվում Հայաստանի իշխանությունները, որոնք, ինչպես պարզվում է, այս ամբողջ ժամանակաշրջանում իրենց նորից պահել են որպես մեխի գլուխ։

Իրականում, սակայն, շատ լավ էլ հասկանում են, եւ, հենց տիպիկ փաշինյանական ձեւով, հարցը բարձրացնելիս, այն այնպես են փաթեթավորում, որ Նիկոլ Փաշինյանի այս խայտառակ ձախողման պատասխանատվությունը, ինչպես միշտ, դնեն նախորդ ղեկավարների վրա։

Եւ ահա մարտի 20-ին Պետրոս Ղազարյանի Հ1–յան ստուդիայում հայտնվում է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, որը, հղում կատարելով Արցախից բռնի տեղահանվածների վերջերս հրապարակված հայտարարության վրա, բարձրացնում է 7-րդ կետի կատարման հարցը։

Բնականաբար, նախատինքի ոչ մի խոսք չի հնչում հայտարարությունը ստորագրած, բայց կատարման համար ոչինչ չարած Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Բնականաբար, այս ամենի համար մեղավոր են նախկին իշխանությունները։ Ահավասիկ ուղիղ մեջբերումներ Հրանուշ Խարատյանի խոսքից.

«Հայաստանի որեւէ իշխանություն չուզեց, կամ չկարողացավ, կամ հատուկ նպատակով…չուզեցին փախստականության խնդիրը հատուկ օրակարգ բերել որեւէ ձեւով…32 տարի Արցախի հարցի շուրջ բոլոր բանակցություններում միշտ եղել է Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ, Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ, որովհետեւ իրենց ճակատագրի խնդիրն է եւ այդ մարդիկ … կողքի դիտորդ չեն, մասնակից են բանակցությունների։ Հայաստանի որեւէ փախստականի խնդիր Հայաստանից դուրս որեւէ կառույցում երբեւէ քննարկվե՞լ է՝ 32 տարի է, ես կարծում եմ մենք ուղղակի հանցագործ ենք էս մարդկանց առաջ»։

Հոյակապ է, իհարկե, որ Հրանուշ Խարատյանը պաշտպանում է հայ փախստականներին եւ տեղահանված անձանց 1991 թվականից ի վեր Հայաստանի իշխանությունների կողմից նրանց հանդեպ վարվող «հանցավոր» քաղաքականությունից։ Միակ խնդիրը սակայն այն է, որ ասվածն ամբողջությամբ սուտ է։ 

  1. Հայաստանի իշխանությունները անկախություն հռչակելուց ի վեր բոլոր բանակցություններում մշտապես հետապնդել են բոլոր հայ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի խնդիրը, հակամարտության կարգավորման բոլոր նախագծերի մեջ մտցնելով համապատսխան դրույթներ։ Մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման 1997 թվականի փուլային տարբերակի 5-րդ կետը անդրադառնում էր բոլոր փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի հարցին, այդ թվում նրանց, «ովքեր տեղահանված են եղել 1987 թվականից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության եւ լարվածության արդյունքում»։

11–րդ կետով անդրադարձ կար հատուկ Շահումյանի խնդրի լուծմանը։

Համաձայնագրի կատարման դեպքում նախատեսված չէր որեւէ ադրբեջանցու վերադարձ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածք, ինչպես նաեւ Լաչինի շրջան, իսկ հետագայում Արցախի վերահսկողության ներքո գտնվող Շուշի եւ Լաչին քաղաքները՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը կարող էր լուծվել միայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտման եւ Շահումյանի շրջան հայերի զուգահեռ վերադարձի արդունքում։

Ի դեպ, նորից հիշեցնեմ, որ Ադրբեջանը պաշտոնական համաձայնություն էր տվել կարգավորման այս տարբերակին։

  1. Բանակցություններում երբեք «Ադրբեջանի ներքին տեղահանվածների ներկայացուցիչ» կամ «Ադրբեջանի փախստականների ներկայացուցիչ» չի եղել։ Քանի որ ԵԱՀԿ–ի արտգործնախարարների 1992 թվականի Հելսինկյան հանդիպման բանաձեւը սահմանում էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի Մինսկի խմբի երկրների կոնֆերանսում, որին կհրավիրվեն նաեւ «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ եւ այլ ներկայացուցիչներ», որոշ քննարկումներ տեղի էին ունեցել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ընտրյալ իշխանությունների հետ, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, Շուշի քաղաքի նախկին քաղաքապետ Բայրամովի հետ։

1994 թվականին ԵԱՀԿ–ի  Բուդապեշտյան գագթաժողովն ընդունեց բանաձեւ, որը վերջնականապես հակամարտության եւ բանակցությունների լիիրավ եւ իրավահավասար կողմ ճանաչեց Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին, ինչից հետո հակամարտության կարգավորման որեւէ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի որեւէ ներկայացուցիչ երբեւէ չի մասնակցել։

Հետեւաբար, գործ ունենք այս իշխանության հերթական քարոզչական կեղծիքի հետ։ Փաշինյանի հանցավոր ձախողումների համար պատասխանատվությունը այլոց վրա դնելու եւ պատմական փաստերը կեղծելու իշխանական պրոպագանդայի այս ամոթալի պահվածքը դատապարտված է։ Պարտք եմ համարում այս ամենը հասցնել մեր հանրությանը։ Որքան շուտ հասկանանք, որ այսօր Հայաստանը կառավարում են մարդիկ, որոնց միակ գործը սեփական աղետաբեր սխալների համար պատասխանատվությունից խուսափելն է եւ այլոց վրա բարդելը, այնքան ավելի շուտ կկարողանանք երկիրը դնել ճիշտ ճանապարհի վրա»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՀիլարի Քլինթոն․ «Ես շարունակում եմ հավատալ, որ Պուտինը Թրամփի դեմ կոմպրոմատ ունի»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի բանակցում Իրանի հետ Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա էՍաուդյան Արաբիայի միջազգային օդանավակայանի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավորՏիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև Փոխվարչապետը և պաշտոնատար անձինք այցելել են Սյունիք՝ TRIPP-ի նախագծման աշխատանքները քննարկելուՍտեփանավանի քաղաքապետի թեկնածուի, ավագանու 5 թեկնածուի նկատմամբ կիրառվել են կալանք ու տնային կալանքԴատարանը հաստատել է Մայր Աթոռի իրավասությունը՝ եպիսկոպոսներին պաշտոնից ազատելու հարցում. փաստաբանՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, իրավիճակը ԼարսումՀայտնաբերվել է համակարգչային հափշտակության, փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդըՌուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ փրկելու ՍևանըԱրարատի մարզում տղամարդը ներխուժել է տուն, սեռական բնույթի ոտնձգություն արել կնոջ նկատմամբ, ծեծել նրան ու ջարդուփշուր արել տան գույքըԴատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթըՀանրապետության տարածքում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՔաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում»․ «Ժողովուրդ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից․ «Ժողովուրդ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» «Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»Ուկրաինան պատրաստ է խաղաղության համաձայնագրի՝ ըստ ներկայիս առաջնագծի. Զելենսկին՝ Fox News-ինՉինաստանը նախապատրաստում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումըԻտալիան խստացնում է զանգվածային անկարգություններին մասնակցելու պատիժըԱյնպիսի ժամանակաշրջանում ենք, որը կարող է հանգեցնել լարվածության. ՄակրոնՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըՌուսական դիզելային վառելիքը ԱՄՆ կարտահանվի Բալթիկ ծովի նավահանգիստներիցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինNASA-ն փակել է պատմական առաքելությունը, բայց տիեզերանավը շարունակում է ուղինՌուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր ԼայենՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավորներըՄենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՏՀԶԿ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարության կազմակերպած բարձրաստիճան հանդիպմանը Սրբուհի Գալյանը հանդես է եկել ելույթովԻրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՔրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանըԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըԷբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ամենադիտված