Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ 

ՕԵԿ-ի բազմացման երաշխիքը

Վերջին լուրեր

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, համատեղության կարգով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մի նոր, վճռական քայլ է կատարել կուսակցաշինության գործում: Ինչպես հայտնի է, Բաղդասարյանի ղեկավարած քաղաքական ուժն արդեն տևական ժամանակ զբաղված է «շինարարական աշխատանքներով»՝ կուսակցաշինությամբ, սակայն ջանքերը, որքան էլ որ եռանդուն, այնուամենայնիվ, այդքան էլ ցանկալի արդյունք չապահովեցին վերջին խորհրդարանական ընտրություններում: 170 000 անդամ ունեցող կուսակցությանը ձայն տվեց ընդամենը 83 123 հոգի: Եվ ահա, ինչպես հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող ԱԱԽ-ի քարտուղարը որոշել է իր այս պաշտոնական այցելությունից առավելագույն օգուտ քաղել: Ի պաշտոնե հանդիպելով այդ երկիրը կառավարող կուսակցության՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամ Չեն Ֆենսյանի հետ՝ Բաղդասարյանը հաջողացրել է ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից Հայաստան այցելության հրավերները փոխանցելու հետ, միաժամանակ հատուկ իր կուսակցության՝ ՕԵԿ-ի համար մի նոր, կանաչ լույս վառել. պաշտոնապես հայտարարվել է, որ ՕԵԿ-ի և ՉԿԿ-ի միջև միջկուսակցական համագործակցություն է հաստատվել:

Սա, հիրավի, մի նոր էջ կարող է բացել այս կուսակցության վերելքի համար: Մի բան է ԵԺԿ անդամակցությունը, մեկ այլ բան՝ ՉԿԿ-ի հետ կուսակցական համագործակցությունը: ՉԿԿ-ն կարող է ՕԵԿ-ին ոչ միայն ֆինանսական, գաղափարական աջակցություն ցուցաբերել, այլև չի բացառվում, որ եթե Արթուր Բաղդասարյանը խոսք բացի կուսակցաշինության գործում իր ունեցած դժվարությունների, այդքան թափած ջանքերի, բայց արդյունքում հազիվ 83 123 ձայն ստանալու մասին, գործընկեր-կուսակցությունը կորոշի օգնել նաև մարդկային ռեսուրսներով: 1,3 մլրդ բնակչություն ունեցող ՉԺՀ-ի և 80 269 000 (2010թ. դրությամբ) անդամ ունեցող ՉԿԿ-ի համար ի՞նչ է մի քանի հարյուր, կամ, ինչո՞ւ ոչ, մեկ միլիոն չինացու «արտահանումը» Հայաստան դաշնակից կուսակցության շինության վեհ նպատակների համար:

Ճիշտ է, ՕԵԿ անդամները ՀՀ քաղաքացիներ են, բայց դե՛, Արթուր Բաղդասարյանն էլ ՀՀ Ազգային անվտանգության քարտուղարն է, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, կանգնած է արտագաղթի լուրջ պրոբլեմի առաջ. օր չկա, որ ընդդիմությունը, լրատվամիջոցները կոկորդ չպատռեն, թե Հայաստանը դատարկվում է: ՉԿԿ աջակցության շնորհիվ թե՛ իրենց երկրում տեղ չունեցող ու բազմացման հարցերում դժվարություններ կրող չինացիները կարող են մի նոր հայրենիք գտնել, որոնց Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում թիվ մեկ աջակիցը, բնականաբար, ԱԱԽ քարտուղարը կլինի, թե՛ ՕԵԿ-ը կդառնա Հայաստանի թիվ մեկ կուսակցությունը, թե՛ անձամբ ինքը՝ Արթուր Բաղդասարյանը, Տիգրան Մեծին հավասարազոր փառք կվաստակի՝ որպես Ազգային անվտանգության հիրավի ՄԵԾ քարտուղար (միանգամից մեկ միլիոնով ՀՀ բնակչությունն ավելացնելը, որոնց համար ՉԿԿ-ն կարող է նաև միլիոնավոր դոլարների ներդրումներ էլ կատարել՝ իր երբեմնի քաղաքացիների աշխատանքի, կեցության հարցերը ևս լուծելով)՝ դրանով իսկ ապահովելով իր համար այդքան բաղձալի վերելքը դեպի նախագահական աթոռ:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել
Ամենադիտված