«Հրապարակ». Ծառուկյանը «երկու քարի» արանքում է
Վերջին լուրեր
Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում Գագիկ Ծառուկյանի և իր «կնքահայր» Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների վատթարացման վերաբերյալ: Ըստ դրանց, Քոչարյանն ու Ծառուկյանը կոշտ զրույց են ունեցել նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի դիրքորոշման շուրջ, Քոչարյանը պահանջել է սատարել Վարդան Օսկանյանի թեկնածությունը:
Մյուս կողմից Սերժ Սարգսյանին սատարելու պահանջն է դրված: Երկու քարի արանքում հայտնված Ծառուկյանը դեռ որոշում չի կայացրել: Որոշումը պարտադրելու համար գործի է անցել քարոզչամեքենան:Մի կողմից՝ իշխանական քարոզչամիջոցներն են փորձում հասկացնել, որ եթե չսատարի, իր համար վատ կլինի: Մյուս կողմից՝ փորձում են հրապարակումներով կանխել Սերժ Սարգսյանին սատարելու տրամադրությունները:
Ըստ լուրերի, չի բացառվում, որ առաջիկայում «ուտեչկաների» տեսքով հիշեցումներ արվեն ինչ-ինչ հարցերում Ծառուկյանի դերակատարման վերաբերյալ: Թերևս սա է պատճառը, որ կամաց տարանջատվում են ԲՀԿ-ական ու քոչարյանական քարոզչամիջոցները, ինչն էլ ստիպում է ԲՀԿ-ին ձեռնամուխ լինել լրատվական նոր ռեսուրսների ստեղծմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)