«ՀԺ». Շարմազանովը սպառնացել է, որ իրենք կարող են անուններ տալ
Վերջին լուրեր
Պարտադիր կուտակային կենսաթոշակի անցնելու մասին օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումները երեկ խորհրդարանում անցել են լարված մթնոլորտում: Այս փաթեթը քվեարկության է դրվելու հաջորդ քառօրյայի ընթացքում:
«Հայկական ժամանակ»ը գրում է, որ նիստը նախագահող Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ արձագանքել է ՀԱԿ խմբակցության պատգամավորների` օրենսդրական փաթեթին դեմ քվեարկելու որոշումը հիմնավորող փաստարկներին: Նա վրդովվել է հատկապես, երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, թե պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարումները հայտնվելու են Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «հովանավորությունը վայելող ֆինանսական երիտօլիգարխների ձեռքերում, և ամբողջ այս ծրագիրը կդառնա պարզապես ժողովրդին թալանելու ևս մեկ միջոց»: Շարմազանովն ասել է, թե պետք չէ անհիմն մարդկանց անուններ հնչեցնել` սպառնալով, թե իրենք էլ կարող են բազմաթիվ անուններ տալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)