«Ժողովուրդ». Ծառուկյանն եկել է Հայաստան, ապա նորից մեկնել
Վերջին լուրեր
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Դուբայից շտապ վերադառնալու մասին «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ Ծառուկյանին զեկուցել են, որ իրենց կողմից հոկտեմբերի 24-ին կազմակերպված «Expo Russia-Armenia 2012» ռուս-հայկական արդյունաբերական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն նաև ՌԴ նախկին փոխվարչապետ Օլեգ Սոսկովեցը և ՌԴ նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ: Ծառուկյանը շտապել է վերադառնալ՝ մասնակցելու ցուցահանդեսին, սակայն հյուրերն այդպես էլ չեն եկել: Փոխարենը ցուցահանդեսն իր ներկայությամբ ուշացումով պատվել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Թերթի հետ զրույցում արտերկրից Ծառուկյանի շտապ վերադարձի լուրը հաստատեց նաև նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը. «Իրականում ցուցահանդեսին մասնակցելը եղել է վաղուց պլանավորված, պարոն Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, արդեն 5-րդ անգամ մասնակցում է ցուցահանդեսի բացման արարողությանը: Արտերկրից եկել է՝ կարևորելով միջոցառումը, ապա' վերադարձել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)