«Հայկական Ժամանակ». Արտահանումը նվազել է, գազն էլ՝ թանկացել
Վերջին լուրեր
Այս տարվա աոաջին ինը ամիսներին, ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների, արտահանումը նվազել 110 միլիոն դոլարով կամ ավելի քան 1 տոկոսով: Մինչդեռ ՀՀ ԱՎԾ-ն մի քանի օր առաջ ներկայացրեց, թե արտահանումն աճել է 6 տոկոսով:
Դրանից բացի, ըստ ՀՀ էներգետիկայի նախարարի՝ ՀՀ-ն գազը ՌԴ-ից գնում է180 դոլարով, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ի (որի կազմում է մաքսային ծառայությունը) տվյալներով՝ գնման արժեքն իրականում 244 դոլար է: Ո՞ր տվյալն է ճիշտ, ԱՎԾ-ի կամ էներգետիկայի նախարարությա՞ն, թե մաքսային ծառայության՝ երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հարցրել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին: «ՀՀ ներմուծվող ցանկացած ապրանքի վերաբերյալ վիճակագրությունը հիմնվում է մաքսային մարմինների (ՊԵԿ-խմբ.) կողմից հաշվառված մաքսային արժեքների մասին տեղեկությունների վրա»,- ասել է նա: Այլ կերպ ասած, արտահանումը նվազել է, գազն էլ՝ թանկացել:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել