«Հրապարակ».«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները պատրաստվում են մասսայական հացադուլ անել
Վերջին լուրեր
Երեկ երեկոյան «Հրապարակ»-ին զանգահարեցին «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները և ասացին, որ պատրաստվում են մասսայական հացադուլ անել: Դժգոհությունների ցանկը շատ մեծ էր` տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ: Ասում էին, որ պետը` Արտյոմ Մխիթարյանը, արգելում է սառնարան, պլիտա բերեն, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը ետ են վերադարձնում` հատկապես միրգը, քաղցրեղենը: Տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել և, ամենակարևորը` «անմարդկային վերաբերմունք է»:
Այս օրերին հացադուլ են անում նաև այլ կալանավորներ, իսկ նրանցից մեկը, որպես բողոքի նշան, երեկ մատն էր կտրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)