«Հայկական Ժամանակ». Խանջյանի փլված շինությունը գործարար Հարություն Փամբուկյանինն է
Վերջին լուրեր
Երեկ Երևանի Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույց շենքը փլուզվել է, ինչի հետևանքով 9 շինարար` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողներն են` 50-ամյա Կամո Կագրամանովը,40-ամյա Արման Ղազարյանը, 25-ամյա Արման Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Հայրապետյանը, Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթևոսյանը, Սիրակ Թովմասյանը, 30-ամյա Էդիկ Սուքիասյանը և 53-ամյա Ռոբերտ Առաքելյանը: Նրանք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում են` բժիշկների հսկողության տակ: Տուժածներից երկուսի վիճակը, երեկվա դրությամբ, գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության` «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են առողջապահության նախարարությունից:
Երբ «ՀԺ» թղթակիցը փլուզման վայրում փորձել է պարզել, թե ո՞վ է մեղավոր պատահարի համար, շինարարությունն իրականացնող անձանց հետ դեպքի վայր եկած մի երիտասարդ, որը չի ներկայացել, ամենայն լրջությամբ հայտարարել է, որ պատճառը շինարարների անզգուշությունն է: Փլված շինությունը ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Աժ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)