Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ) Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել 

Մետամֆետամինը` «Կրիստալ» թմրամիջոցը՝ դարի չարիք է, այն արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է

Բլոգոսֆերա

Ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործումը մարդու առողջության 21 սպառնալիքներից մեկն է, իսկ զարգացած երկրներում՝ ամենհահիմնական ռիսկի գործոնների տասնյակում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Համաձայն ՀՀ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաների, 2021թ. ՀՀ-ում թմրանյութեր օգտագործող հաշվառված անձանց թիվը եղել է 7570, (2014թ.- 5357), որոնցից 62%-ը օգտագործել են կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներ; 38.0%-ը՝ այսպես կոչված «ծանր» թմրամիջոցներ, ընդ որում նրանց մեծամասնությունը (99.7%)  օգտագործել էին օփիոնատիպ նյութեր և ընդամենը 0.3%-ը՝ կոկաին: Հարկ է նշել, որ օփիոնատիպ թմրամիջոցները կախվածության  զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն և կարող են ավելի արագ առաջացնել կախվածություն, քան այլ խմբերի թմրանյութերը։ ՀՀ-ում օփիոնատիպ նյութերից առավել հաճախ օգտագործվում են՝ օփիոնը, ացետիլացված օփիոնը, հերոինը, դեզոմորֆինը, ինչպես նաև ապօրինի մեթադոնը և բուպրենորֆինը (սուբուտեքսը):

Ներկայումս աշխարհում նոր արհեստական խթանիչներից լայնորեն օգտագործվում է նաև մետամֆետամինը (այսպես կոչված, կրիստալը), որը պատկանում է ամֆետամինային շարքի խթանիչներին:

Սակայն Հայաստանի նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառման տվյաները չեն տալիս որևէ հստակ տեղեկություն երկրում  դրանց օգտագործման տարածվածության վերաբերյալ: 

Մետամֆետամինը՝ արագ կախվածություն առաջացնող, հոգեմետ խթանիչ է, որն համարվում է ամենաուժեղ թմրամիջոցներից մեկը։

Կախվածությունը առաջանում է արդեն իսկ ներերակայն 3-5-րդ օգտագործման, իսկ ծխելու դեպքում՝ 2-3 շաբաթվա կանոնավոր օգտագործման ժամանակ:

Այն սպիտակ բյուրեղային փոշի է, որը պատրաստվում է ամֆետամիններից, որոնց ավելացվում են նարկոտիկ ազդեցությունը ուժեղացնող լրացուցիչ նյութեր: Շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, մետամֆետամինի արտադրությունն ու բժշկական օգտագործումը խիստ արգելված է։

Սակայն, օրինակ ԱՄՆ-ում այն ​​դեռևս նշանակվում է Ճարպակալության և ուշադրության դեֆիցիտի խանգարման բուժման կարճաժամկետ կուրսերի ձևով: Դեղատներում վաճառվով դեղամիջոցը տրվում է միայն դեղատոմսի առկայության դեպքում: Այն երկրներում որտեղ մետամֆետամինի արտադրությունը արգելված է, տարածված է դրա  Կուստար ձևով պատրաստված տարբերակը, որն ավելի վտանգավոր է, քանզի ամֆետամիններին ավելացվում են առողջության համար վտանգավոր էժան թունավոր նյութեր, օրինակ, ԱՄՆ-ում իզոպրոպիբենզիլամինը: Մետամֆետամինի օգտագործման հաճախականությունը ոչ բժշկական նպատակներով, համեմատած զարգացող երկրների հետ, շատ ավելի բարձր է զարգացած երկրներում (օրինակ,  ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայում):

Ըստ 2019թ. ԱՄՆ-ում իրականացված հետազոտության արդյունքների մետամֆետամին օգտագործող ≥12 տարիքի անձանց թիվը կազմում էր շուրջ 1.9 մլն.: Համաձայն նույն թվականին Ավստրալիայում իրակականացված հետազոտության արդյունքրեի, ≥14 տարիքային խմբում նրանք կազմում էին ամբողջ բնակչության  1.4%: Զարգացող երկրներից մետամֆետամինը ավելի հաճախ օգտագործվում է Հարավարևելյան Ասիայի երկրներում: 

Գճապատկեր 1. ՀՀ նարկոլոգիական ծառայությունների կողմից թմրամիջոցներ օգտագործող հաշվառված անձանց թիվը 2014-2021 թվականներին:

Հաշվառված անձանց շրջանում 2021թ. գերակշռում էին 28-49 տարեկան անձինք (56,78%), 20.30%-ը եղել են  19-27 տարեկանների խմբոմ, 20.24%-ը ՝ 50-64, 2,50%-ը ՝ >65, 0,13%-ը՝ 18 տարեկանների և 0,05%-ը ՝ մինչև 18 տարեկանների խմբում: Նույն տարեթվին առաջին անգամ հաշվառված անձանցից 54.3%-ը նույնպես գտնվել են 28-49 տարեկանների խմբում: 2021թ. դրությամբ հաշվառված անձանց ընդհանուր թվի մեջ կանանց մասնաբաժինը կազմել է 2.0%: 

Ըստ 2009-2010թթ. մեր երկրում իրականացված դպրոցականների առողջության վարքագծի ուսումնասիրության ծրագրի արդյունքների, 15 տարեկան տղաների 7%-ը երբևէ գործածել են կաննաբինոիդային խմբի թմրամիջոց, ընդ որում նույն տարիքային խմբի աղջիկների խմբում թմրամիջոցների գործածման դեպք չի արձանագրվել:

«ՀՀ տարածքում նարկոլոգիական հիվանդությունների բուժման ստանդարտներով» սահմանված են խորհրդատվություններ, լաբորատոր-գործիքային հետազոտություններ և բուժում: ՀՀ քաղաքացիների համար նարկոլոգիական անվճար բուժօգնության և սպասարկման ամբողջ ծավալը երաշխավորված է պետության կողմից և իրականացվում է պետական պատվերի հիմունքներով:

Հայաստանում թմրամիջոցների օգտագործման մասին համաճարակաբանական և վիճակագրական տվյալները մնում են խիստ աղքատիկ, քանի դեռ թմրամիջոցների վերաբերյալ հետազոտությունների ակտիվությունն անբավարար է, իսկ առկա տվյալներն էլ արտացոլում են միայն իրավիճակի որոշակի, այլ ոչ թե համընդհանուր պատկերը:

Թմրանյութերի շրջանառությունը և դրանց նկատմամբ հսկողությունը Հայաստանի տարածքում իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ և Հայաստանի միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ ՄԱԿ-ի 1961 թվականի «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիային, 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիային և 1988 թվականի «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիային համապատասխան։

Բուժհաստատություններում թմրամիջոցներից կախվածություն ունեցող հիվանդներին տրամադրվում է առանց թմրամիջոցների դետոքսիֆիկացիոն բուժում ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանդանոցային պայմաններում, որն նախքան փոխարինող բուժման ներդրումը, բուժման միակ մեթոդն էր և ուներ ցածր արդյունավետություն, քանզի բուժման ավարտից հետո բուժարուները վերսկսում էին թմրամիջոցների օգտագործումը:

2009 թվականից սկսաց նախ Երևանում, ապա Գյումրի, Լորի, Սյունիքի բժշկական հաստատություններում օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց տրամադրվում է նաև մեթադոնային փոխարինող բուժում (ՄՓԲ), որը  համարվում է առավել արդյունավետ և ժամանկակից բուժման մեթոդ:

Կլինիկական ուղեցույցի համաձայն՝ ՄՓԲ ծրագրում ընդգրկման անհրաժեշտ հիմքերն են.

• ՀՄԴ դասակարգիչի 10-րդ վերանայմամբ սահմանված «Հոգեկան և վարքային խանգարումներ օփիոնատիպ նյութերի գործածման հետևանքով. կախվածության համախտանիշ» ախտորոշումը

• հիվանդի գրավոր համաձայնագիրը

• 18 տարեկանից բարձր տարիքը

• ապօրինի թմրամիջոցների գործածումը դադարեցնելու ինքնուրույն և դետոքսիֆիկացիոն բուժման երկու կամ ավելի անարդյունք փորձերը:

Հարկ է ընդգծել, որ ՄՓԲ ներդրումը ՀՀ-ում մեծապես նպաստել է նարկոլոգիական բուժման արդյունավետության և օփիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող անձանց կողմից նարկոլոգիական ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը: Սակայն, այն միևնույն է մնում է ցածր բուժարուներին տրամադրվող ծառայություններում որակյալ հոգեբանական և սոցիալական աջակցության, ինչպես նաև վերականգնողական բուժման բացակայության պատճառով:

Համաշխարհային պրակտիկայում օփիոիդներ օգտագործող անձանց մոտ դրանց ազդեցությունը և հատկապես գերդոզավորման ժամանակ բացասական երևույթները և մահացության մակարդակը նվազեցնելու նպատակով այսօրվա դրությամբ զարգացած երկրներից շատերը իրականացնում են Նալոքսոնի տարածման ծրագիր, որն ցույց է տվել բարձր արդյունավետություն: Նալոքսոնը՝ օփիոիդային անտոգոնիստ է, որն օգտագործվում է թմրամիջոցների գերդոզավորումից առաջացած թունավորումների բուժման նպատակով: Այն նվազեցնում է օփիոիդների օգտագործման ժամանակ առաջացող շնչառական դեպրեսիայի ախտանիշները, հիպոթենզիան: Միևնույն ժամանակ դեղորայքը անարդյունավետ է ոչ օփիոիդային նյութերից առաջացած շնչառության ընկճման (հիպովենտիլյացիայի) ախտանիշները բուժելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Նալոքսոնի օգտագործման ժամանակ որոշ դեպքերում գրանցվել է կողմնակի ազդեցություն (օրինակ՝ հեռացման համախտանիշ՝ դեղամիջոցի ոչ ադեկվատ չափաբաժնի կիրառման դեպքում), այն համարվում է անվտանգ:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում թմրամիջոցներ օգագործողների ավելի քան մեկ երրորդը կիրառում է օփիոնատիպ  թմրամիջոցներ, Նալոքսոն դեղամիջոցի ձեռքբերումը և նմանատիպ ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենար ՀՀ-ում նարկոլոգիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վրա:

Նալոքսոնի տարածման ծրագիրը արդեն մի քանի տարի է ինչ գործում է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, մի շարք այլ Եվրոպական երկրներում, Ավստրալիայում և այլ երկրներում և նպաստել է օփիոիդների  գերդոզավորումից մահացության մակարդակի կտրում նվազմանը: Օրինակ, ըստ իրականացված հետազոտությունների արդյունքների, ԱՄՆ-ի որոշ նահանգներում այն իջել է ավելի քան 50%-ով, Ավստրալիայում՝ 30-40%-ով: Իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատման արդյունքները հաստատում են Նալոքսոնի տնային պայմաններում օգտագործման բարձր արդյունավետությունը՝ մահերի դեպքերը կանխելու համար:

Ըստ ԱՀԿ-ի թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների դեմ պայքարի միջոցառումները պետք է լինեն ամբողջական, հավասարակշռված (balanced) և ապացուցողական բժշկության մոտեցումների վրա հիմնված: 

ԱՀԿ-ի կողմից 2004թ. առաջարկված և 2014թ. վերանայված թմրամոլության և նրա վնասի կանխարգելման միջոցները ընդգրկում են.

1. Կանխարգելիչ միջոցներ, որոնք պետք է ուղղված լինեն թմրամիջոցների օգտագործման և դրանցից կախվածության զարգացման ռիսկի նվազմանը:

2. Բուժական միջոցներ, որոնց նպատակն է կախվածություն ունեցող անձանց թմրամիջոցից հրաժարվելու նպատակով բժշկական օգնությամբ և վերականգնողական միջոցներով ապահովումը :

3. Թմրամիջոցների օգտագործման հետևանքով առաջացած վնասի նվազման միջոցներ,որոնք պետք է ուղղված լինեն թմրամոլության բացասական հետևանքների նվազմանը, նույնիսկ այն անձանց խմբում, ովքեր պատրաստ չեն հրաժարվելու թմրամիջոցների օգտագործելուց: Վնասի նվազման ծրագրերին են պատկանում  ներարկիչներով ապահովումը, գերդոզավորման կանխարգելումը, փոխարինող բուժումը:

4. Իրավապահական միջոցներ՝ ուղղված ապօրինի թմրամիջոցների հասանելիության նվազմանը և  մատակարարման շղթայի խախտմանը.

5. Գնահատող միջոցներ՝ ուղղված կանխարգելիչ, բուժական և վնասի նվազման և իրավապահական միջոցների արդյունավետության մոնիտորինգին:

ԱՀԿ-ի կողմից թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման առաջարկված սկզբունքները և ստանդարտները՝

• Բուժման առկայության, մատչելիության, գրավչության և համարժեքության ապահովման անհրաժեշտություն

• Բուժման ընթացքում էթիկական նորմերի փահպանումը

• Թմրամիջոցների օգտագործման խանգարումների բուժման խթանում քրեական արդարադատության, առողջապահական և սոցիալական խնամքի համակարգերի միջև արդյունավետ համակարգման (coordination) միջոցով

• Բուժման հիմնվածությունը գիտական ​​ապացույցների վրա և համապատասխանոթյունը թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումներ ունեցող անձանց սպեցիֆիկ կարիքներին

• Բնակչության խմբերում բուժման հատուկ կարիքների և խնամքի կարիքներին արձագանքելը

• Թմրամիջոցների օգտագործման պատճառով առաջացած խանգարումների բուժման ծառայությունների և ծրագրերի կլինիկական կառավարման պատշաճ ապահովում

• Բուժման ծառայությունները, ռազմավարությունները և գործընթացները պետք է ապահովեն բուժման համալիր մոտեցումը, իսկ լրացուցիչ ծառայությունների հետ համագործակցությունը պահանջում է շարունակական մոնիտորինգ և գնահատում:

Նշենք, որ թմրամիջոցները՝ կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող և հոգեկան ֆունկցիաների (ընկալման, գիտակցության, ճանաչողության կամ տրամադրության և հույզերի) խանգարում առաջացնող բուսական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դեղամիջոցներ կամ բույսեր են, որոնք առաջացնում են կախվածության համախտանիշ:

Թմրամիջոցների տարբեր դասակարգումներ կան, այդ թվում՝ ինչպես առանձին՝ ըստ քիմիական կառուցվածքի կամ կլինիկական ազդեցության, այնպես էլ խառը:

Թմրամիջոցներից առաջացող կախվածությունը հանդիսանում է քրոնիկական ընթացք ունեցող, ռեցիդիվներ առաջացնող, սակայն կանգարգելման և բուժման ենթարկվող բարդ և  բազմագործոնային պաթոլոգիա:  Որպես հետևանք այն առաջ է բերում ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վիճակի խաթարում։ Ընդ որում, սոցիալական հետևանքները ամենատեսանելի և սովորաբար ամենաշատ խնդիրներ առաջացնող հետևանքներն են․ սոցիալական մեկուսացում, ֆինանսական անկայունություն, հանցավոր վարքագիծ և այլն։

Թմրանյութերի օգտագործման հետևանքով առաջացած խանգարումները բերում են այնպիսի այլ հիվանդությունների ձեռք բերման ռիսկի բարձրացմանը, ինպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, հեպատիտը, տուբերկուլյոզը և սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաև այնպիսի երևույթների, ինչպիսիք են.  ինքնասպանությունները, գերդոզավորումից մահացությունը: Ամբողջ աշխարհում թմրամիջոցների և հոգեմետ միջոցների արտադրությունը, տարածումը, վաճառքը կամ ոչ բժշկական օգտագործումը օրենքով սահմանված ուղիներից դուրս վերահսկվում կամ արգելվում է: Դրանց հասանելիության սահմանափակման աստիճանը կախված է առողջությանը սպառնացող ռիսկերից և թերապևտիկ օգտակարությունից:

Համաձայն ԱՀԿ-ի 2022 թվականի «Թմրամիջոցների վերաբերյալ զեկույցի», 2020 թվականի դրությամբ աշխարհում 15-64 տարեկան հասակում գտնվող բնակչության 5,6%-ը օգտագործել են թմրամիջոցներ վերջին 12 ամիսների ընթացքում։ Մտահոքիչ է վերջին տասնամյակների ընթացքում թմրամիջոցների շուկաներում առկա նյութերի բազմազանությունը, այդ թվում նաև նոր վտանգավոր ազդեցություն ունեցող միջոցների, դրանց հնարավոր համակցությունները: Բացի դասական բուսական նյութերից` կանեփից, կոկաինից և հերոինից, վերջին տասնամյակներում դիտվել է նաև սինթետիկ թմրամիջոցների դինամիկ շուկաների ընդլայնում և թմրամիջոցների ոչ բժշկական օգտագործում»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ նորաօծ եպիսկոպոսներին Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը «Այդ ու տեւական ժամանակ ԶՈՒ ստորաբաժանումների տարբեր առիթներով կատարվող երգացանկում «Պատերազմ եք գնում», «Գետաշեն» ու մնացյալ ազգային-հեղափոխական երգերը կա՞ն»..»․ Մանուկյանը արձագանքել է ՊապիկյանինՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. ՍուրենյանցԱրթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է չբացահայտել Մարտի 1-ի գործը․ Արթուր Խաչատրյան Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ներկայացնել ԵՄ-ն Ռուսաստանի հետ բանակցություններում Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է «Ուժեղ Հայաստան»-ի պաստառներն` Ավան վարչական շրջանում (Լուսանկարներ)Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների․ ԱՄՆ դեսպանատուն «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում Նոր մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին ԱՄՆ-ն և Իրանը կստորագրեն 60-օրյա փոխըմբռնման հուշագիր. Axios Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով կա մեկ զոհ. օգտագործվել է նաև «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել Պակիստանում գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբԼարսը բաց է Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա» Երևանի Դավիթ Մալյան փողոցում ավտոմեքենա է այրվել Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. ՓաշինյանԱֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար Ռուբիոն հայտարարել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասինՌուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. ԶելենսկիԹրամփը նշել է` երբ կարող է որոշում կայացնել Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալԳետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըԹրամփը «Միացյալ Նահանգների նկատմամբ իր սիրո» պատճառով` չի կարողանա մասնակցել որդու հարսանիքինՎաշինգտոնը ՄԱԿ-ում մեկնաբանել է Ստարոբիլսկի վրա հարձակումըԵրևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեցԹրամփը լուսանկար է հրապարակել՝ «Ողջույն, Գրենլանդիա» գրությամբ ԱՄՆ իշխանությունները տասնյակ տեսանյութեր են հրապարակել այլմոլորակայինների մասնակցությամբՄինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տեսանյութ)Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը«Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոնՈւկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. ԶելենսկիՈւկրաինայում հայտարարել են՝ հյուսիսից Ռուսաստանի առաջխաղացումը լուրջ սպառնալիք կլինի Կիևի համարՉինաստանում հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով` 90 մարդ է զոհվելՄասիսում 33-ամյա վարորդը «Audi»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնիՉեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալԽեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառովԱբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր
Ամենադիտված