Լինդսի Լոհանը խարդախության գործով մեղադրյալ է դարձել
ԺամանցԱմերիկացի ութ հայտնի մարդիկ մեղադրվել են կրիպտո-խարդախության գործով, հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի փաստաթուղթը։
Նրանք կասկածվում են մեղսակցության մեջ՝ կապված ծպտյալ միլիոնատեր Ջասթին Սունի հետ, ում ընկերությունները և կրիպտո-առաջարկները նրանք իբր գովազդել են՝ թաքցնելով դրա դիմաց վճարը:
Մեղադրյալների թվում են դերասանուհի Լինդսի Լոհանը, բռնցքամարտիկ Ջեյք Փոլը, պոռնոաստղ Քենդրա Լաստը, ռեփերներ Soulja Boy-ը, Ne-Yo-ն, Lil Yachty-ն, Akon-ը և Օսթին Մահոնը։
Վերահսկիչ մարմինը պարզաբանել է, որ բոլոր մեղադրյալները, բացի Մահոնից և Soulja Boy-ից, համաձայնել են վճարել 400 հազար դոլար տուգանք՝ առանց մեղքն ընդունելու կամ հերքելու։