Գրիգորյանն ու Մուրմանսկի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր
Հայաստան![Գրիգորյանն ու Մուրմանսկի նահանգապետը քննարկել են համագործակցության հնարավորությանը վերաբերող հարցեր](/rs.php?image=/disc/23-03-23/a5e0357fd65ceccc5ea5654cfb6fd938.webp&w=780)
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուրմանսկի շրջանի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված փոխգործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը արդյունաբերության, ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում:
Մտքեր են փոխանակվել գործարար շփումների, բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղիղ տնտեսական կապերի խորացման հարցերի, միջտարածաշրջանային զբոսաշրջության համատեղ ծրագրերի իրականացման և համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)