Սիրիայում մարտական գործողությունները դադարեցվել են երեք օրով
Վերջին լուրեր
Սիրիայում ուրբաթ օրը ժամանակավոր հրադադարը կառավարական զորքերի և ապստամբնորի միջև ուժի մեջ մտավ. հաղորդում է BBC-ին:
Զոհաբերության տոնի (Աիդ ալ Ադհա կամ Կուրբան Բայրամ) ընթացքում հրադադար հայտարարել ավելի վաղ առաջարկել էր ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:
Սիրիական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ բանակը կդադարեցնի ռազմական գործողությունները ուրբաթ օրը առավոտյան ժամը 5:00-ից մինչև երկուշաբթի օրը, սակայն կառավարական բանակը իրավունք ունի հարձակման դեպքում պատասխան տալ ապստամբներին:
Հիշեցնենք, որ մարտերը Սիրիայում չեն դադարում 2011 թվականի մարտ ամսից, երբ բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)