«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը պաշտոնազրկում է քաղաքապետին
Վերջին լուրեր
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ' Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն օրերս իր մոտ է կանչել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին եւ ասել, թե պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից:
Աբրահամյանի նպատակն է այնպես անել, որ արտահերթ ընտրությունների ընթացքում Արտաշատի քաղաքապետ ընտրվի իր որդին' Արգամ Աբրահամյանը: «Նման բան ինձ չի ասվել ու չի հրահանգվել, այդ տեղեկությունը ճիշտ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը' վստահեցնելով, որ մնալու է իր պաշտոնին:
Մինչդեռ իր մտերմիկ շրջապատում արդեն հասցրել է դժգոհել, թե քիչ ժամանակ է մնացել՝ պաշտոնը վայելելու համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)