Der Standard. Նաթանյահուն և Լիբերմանն ընտրություններին հանդես կգան միասնական ցուցակով
Վերջին լուրեր
Միավորումը «Լիկուդի» և «Իսրայելը մեր տունն է» կուսակցությունների միջև մեզ ուժ է տալու պաշտպանել Իսրայելն արտաքին վտանգներից. իսրայելցի պաշտոնյաներին մեջբերում է ավստրիական պարբերականը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի պահպանողական «Լիկուդ» կուսակցությունն ու Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի ծայրահեղ աջակողմյան Բեյթենու՝ «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը գալիք տարվա սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնական ցուցակով: Այս մասին հինգշաբթի երեկոյան հաղորդել են Նաթանյահուն և Լիբերմանը:
Միավորումը «մեզ ուժ է տալիս Իսրայելն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպես նաև ընձեռում հնարավորություն՝ իրականացնել տնտեսական բարեփոխումներ»,-պարզաբանել է վարչապետը հեռուստատեսությամբ հեռարձակվող մամլո խորհրդակցության ժամանակ:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանան հունվարի 22-ին: Հարցումներն ապացուցում են, որ Նաթանյահուն վերընտրվելու լուրջ շանսեր ունի. գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)