Իտալիայում երկրաշարժի միակ զոհը մահացել է վախից
Վերջին լուրեր
Իտալիայի հարավում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ բնապահպանական տվյալների, մահացել է մեկ մարդ. հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին:
Տարեց տղամարդը մահացել էր երկրաշարժի վախից առաջացած սրտի նոպայի արդյունքում:
Զոհերի և տուժածների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Ստորգետնյա ցնցումը, ըստ տարբեր աղբյուրների, 5-5,3 մագնիտուդ ուժգնությամբ տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 1:05-ին:
Մարմոնո քաղաքի իշխանությունները, որտեղ երկրաշարժն առավել ուժգին էր զգացվել, ստիպված էին էվակուացնել քաղաքային հիվանդանոցի հիվանդներին, քանի որ շենքը ճեղքվել էր: Քաղաքացիների մեծ մասը լքել էր տները, որպեսզի հեռու գտնվի շենքերից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)