Լեմպարդը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» և «Շախտյորի» հետ հանդիպումները
Վերջին լուրեր
Լոնդոնի «Չելսիի» կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բաց կթողնի երկու շաբաթ. տեղեկացնում է Daily Mail-ը։ Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Շախտյորի» հետ հանդիպմանը։ Լեմպարդը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք ունի։ Արդյունքում կիսապաշտպանը չի կարող օգնել իր թիմին Անգլիայի առաջնության շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպմանը, ինչպես նաև չի խաղա Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Շախտյորի» հետ պատասխան հանդիպմանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)