Խառնաշփոթներ կարող են լինել բոլոր կուսակցություններում՝ բացի ՀՅԴ-ից. Արմեն Ռուստամյան
Վերջին լուրեր
«Խառնաշփոթներ կարող են լինել բոլոր կուսակցություններում՝ բացի ՀՅԴ-ից»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Մեզ մոտ լինում են տարբեր տեսաեկետների բախումներ, բայց խառնաշփոթ չի կարող առաջանալ, որովհետև շատ հստակ է մեր կարգը: Մենք ունենք Գերագույն ժողովի սահմանած կարգ և նորընտիր ԳՄ-ի վրա հստակ դրվել է խնդիր՝ ուսումնասիրել ստեղծված իրավիճակը՝ առաջադրումների հետ կապված։ Խառնաշփոթներ կարող են լինել բոլոր կուսակցություններում՝ բացի ՀՅԴ-ից։ Նպատակահարմարությունների հետ կապված գնահատականն ամբողջությամբ պատրաստ կլինի և կներկայացվի առաջիկա Գերագույն ժողովին, այդ ժամանակ պարզ կդառնա՝ արդյոք գալիք ընտրություններին ՀՅԴ ներկայանալու է առանձին թեկնածուով, թե՝ ոչ»,-ասաց Ռուստամյանը:
Կողմ լինելով ընդդիմադիր դաշտի համախմբմանը՝ Ռուստամյանն ասաց, որ քաղաքական ուժերը պետք է պայքարեն ոչ թե մարդափոխության, այլ համակարգի փոփոխության համար:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն ընտրություններին պաշտպանի այլ թեկնածուի, ասաց.
«Մեր պատկերացրած թեկնածուն չպետք է գա ու վայելի 5 տարի նախագահի լիազորությունները, այլ պետք է հրաժարվի այս համակարգից: Կարևորը թեկնածու առաջադրելու հարցը չէ»,- ասաց Արմեն Ռուստամնյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)