ՀԱԿ-ը բացահայտել է գաղտնի գործարքը. Լևոն Զուրաբյան
Վերջին լուրեր
ՀԱԿ-ը բացահայտել է Ռուսաստանից գազամատակարարումերի վերաբերյալ այն գործարքը, որը գաղտնի է պահվում կառավարության կողմից: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինիս խոսքերով՝ կառավարությունը որոշում է կայացրել է վաճառել 20 տոկոսի բաժնեմասը 63 մլրդ դրամով: «Մենք սա համարում ենք հանցավոր որոշում, որովհետև դա վերջին փաթեթն էր, վերջին բաժնեմասն էր, որ պետությունն ուներ Հայռուսգազարդի հետ, իսկ այդ բաժնեմասը տալիս էր լրջագույն վերահսկողական հնարավորություններ մեր պետությանը: Փաստացի Հայաստանը զրկվեց այդ կարևորագույն լծակից: Դրանից հետո էլ վաճառելու բան չունենք»,-ասաց Զուրաբյանը:
Նրա համոզմամբ՝ դա արվել է ընդամենը մեկ նպատակով, «որ երկարացնեն մինչև նախագահական ընտրությունները, որից հետո էլ գազի գինը կբարձրանա և կլինի այդ աղետալի բարձրացումը: Կառավարությւոնը գաղտնի է պահել սա, միայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)