Գտնվում ենք շատ զգայուն մի շրջանում. Լևոն Զուրաբյան
Վերջին լուրեր
«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է լրագրողի հետևյալ հարցին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների հետ բանակցություններ են ընթանում, ո՞ր անձի շուրջ են այդ բանակցությունները, և այդ անձը Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է, Զուրաբյանը չցանկացավ բաց պատասխան տալ, որովհետև, ըստ նրա, «գտնվում ենք շատ զգայուն մի շրջանում»:
«Նախագահական ընտրություններից առաջ իսկապես քաղաքական ուժերը պետք է կողմնորոշվեն իրենց մարտավարության մեջ, և ես կարծում եմ, որ որևէ չափազանց բաց մեկանաբանություն իմ կողմից միայն կարող է խանգարել գործընթացին»,-ասաց Զուրաբյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)