Կոալիցիոն հուշագրի հարցը դուրս է ԲՀԿ-ից. Վահե Հովհաննիսյան
Վերջին լուրեր
Իրականում կոալիցիոն հուշագրի հարցը ԲՀԿ-ում գոյություն չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Վերջինիս համոզմամբ՝ այդ հարցը դուրս է ԲՀԿ-ից. «Մեզ համար շատ պարզ է, որ այն պահից, երբ ԲՀԿ-ն մաս չկազմեց իշխող քաղաքական կոալիցիային, այդ հուշագիրն ունի զուտ պատմագրական նշանակություն»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նույնպես նշեց, որ ԲՀԿ-ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիա գոյություն չունի: «Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է»,-ասաց Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)