FEMEN-ի առաջնորդը մերկացրել է կուրծքն Ալ Ջազիրայի եթերում
Վերջին լուրեր
FEMEN-ի առաջնորդ Իրինա Շևչենկոն հանել է վերնաշապիկը Ալ Ջազիրա արաբական հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ի նշան արաբական երկրներում «միջնադարյան նախախնամությունների» դեմ բողոքի:
Գլխավոր FEMEN-իստուհի Իրինա Շևչենկոն հերթական սադրիչ քայլն է կատարել՝ ի պաշտպանություն իր ֆեմինիստական շարժման: Նա մերկացրել է իր կուրծքը Ալ Ջազիրայի ուղիղ եթերում հեռարձակվող The Stream հաղորդման ժամանակ:
Հաղորդումը նվիրված էր ժամանակակից աշխարհում իսլամի և ֆեմինիզմի համագործակցությանը: Հաղորդավարուհու հարցին, թե որն է ավելի լավ կնոջ համար՝ մերկությո՞ւնը, թե՞ փարաջան, հյուրը լռելյայն ոտքի է կանգնել և առանց վարանելու հանել իր հագից վերնաշապիկը՝ դրանով իսկ արտահայտելով իր տեսակետը:
Հաղորդավարուհին վրդովված պատասխանել է, որ իր հաղորդման ընթացքում նման պահվածք չի կարելի ցուցադրել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)