Բնապահպանության նախարարի հրամանով չեղյալ է համարվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փորձագիտական եզրակացությունը
Վերջին լուրեր
ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 փորձագիտական եզրակացությունը:
Նախարարը ղեկավարվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի N 701-Ն որոշման պահաջներով և հիմք է ընդունել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին 2012թ. հոկտեմբերի 24-ին ներկայացված առաջարկությունները:
Հրամանը սահմանված կարգով ուղարկվել է բոլոր շահագրգիռ կողմերին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)