Դե ֆակտո կարելի է ասել, որ ՀԱԿ-ը որպես կառույց գոյություն չունի
Վերջին լուրեր
Տիգրան Աբրահամյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ժամանակին, երբ ինչ-որ մեկը լքում էր ՀԱԿ-ը կամ դեմ արտահայտվում դաշինքի մարտավարությանը կամ ռազմավարությանը նրան անմիջապես դավաճան էին հայտարարում ու որպես կանոն նրանց դեմ «սրբազան» պատերազմ հայտարարում: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն ժամանակվա համար վատատեսական կանխատեսումներ անողներն ու կոնգրեսից հեռացողները հիմնականում առավել իրատես էին: ՀԱԿ ղեկավարությունը դեռ պետք է պատասխան տա ոչ միայն նրանց ում դավաճանի պիտակավորում է տվել, այլ այն մարդկանց, ովքեր հավատալով ՀԱԿ-ին պատրաստ էին օրերով հանրահավաքներին մասնակցել ու սեփական ռեսուրսները ամենատարբեր դրևսորումներով ծառայացնել ընդհանուր նպատակի համար: Դե ֆակտո կարելի է ասել, որ ՀԱԿ-ը որպես կառույց գոյություն չունի (խիստ մասնատված է, իսկ մարդկանց մեծամասնությունը խիստ հուսալքված), ուղղակի կան անհատներ, ովքեր շարունակում են իրենց ծանրակշիռ դերակատարություն ունենալ միան որոշակի հարցերում»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)