Չորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն Սարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունից Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. Պիստորիուս Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապում Ողբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստի Արևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետ 

Էդ. Նալբանդյան. Ադրբեջանը շարունակաբար մերժում է առաջարկները

Վերջին լուրեր

Հոկտեմբերի 25-ին Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Էմիլիո Գրանադոս Կալվոյի հետ հանդիպմամբ մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Սան Խոսե:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարը կարևորեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը, ինչը, նրա խոսքերով, երկկողմ հարաբերություններում նոր մեկնարկ է ազդարարում և անշուշտ դրական խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման առումով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ իր այցելության գլխավոր նպատակը լատինաամերիկյան տարածաշրջանի երկրների հետ նոր կապեր հաստատելն է և այդ ենթատեքստում Հայաստանը կարևորում է Կոստա Ռիկայի հետ համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ու այս առումով երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ձևավորումը կարևոր դեր կարող է ունենալ:

Զրույցի ընթացքում Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի ղեկավարն ասաց, որ ինքը կնախաձեռնի խորհրդարանում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամական խմբի ձևավորումը: Ի պատասխան նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովը ակտիվ կապեր է հաստատել բազմաթիվ երկրների խորհրդարանների հետ և անկասկած շահագրգիռ կլինի Կոստա Ռիկայի հետ միջխորհրդարանական կապեր հաստատելու մեջ:

Զրուցակիցները մտքերի փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: Հայաստանի արտգործնախարարը Կոստա Ռիկայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ընդգծելով, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, որոնք արտահայտվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում, սակայն Ադրբեջանը շարունակաբար մերժում է արված առաջարկները:

«Որքան Ադրբեջանը, փորձելով պահպանել ստատուս-քվոն, կշարունակի խոչընդոտել հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված եռանախագահների ջանքերը, այնքան Ավստրալիայի Նոր Հարավային ՈՒելս նահանգի օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունված ողջունելի բանաձևի նման նորանոր որոշումներ կընդունվեն, որոնք ճանապարհ կհարթեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Կոստա Ռիկայի օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների և արտաքին առևտրի հանձնաժողովի նախագահ Մարիա Ժանետե Ռուիզ Դելգաոյի հետ:

Սան-Խոսեում հոկտեմբերի 25-ին կայացան Էդվարդ Նալբանդյանի և Կոստա Ռիկայի արտաքին հարաբերությունների նախարար Խոսե Էնռիկե Կաստիլո Բառանտեսի բանակցությունները:

Հանդիպմանը Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ինքը բարձր է գնահատում հայաստանյան գործընկերոջ այցելությունը, որը հնարավորություն է ընձեռում քննարկելու և բացահայտելու փոխշահավետ համագործակցության բնագավառները:

«Մեր երկրները շատ նմանություններ, հարուստ պատմություն և մշակութային ժառանգություն ունեն և ես համոզված եմ, որ այս առիթը կօգտագործենք պայմանավորվելու փոխգործակցության զարգացման շուրջ: Ինչպես և Հայաստանը, Կոստա Ռիկան ցանկանում է ընդլայնել հարաբերությունները աշխարհի տարբեր երկրների հետ, այստեղ ևս մեր նպատակները համընկնում են»,- ընդգծեց նախարար Բառանտեսը:

«Հայաստանը վարում է ակտիվ և նախաձեռնող արտաքին քաղաքականություն, որի կարևորագույն բաղադրիչներից է նոր գործընկերների ձեռքբերումը, տարբեր աշխարհամասերում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը, քանզի համոզված ենք, որ 21-րդ դարում չի կարելի առաջնորդվել կարծրատիպերով և դիվանագիտության մեջ սահմանափակվել միայն սեփական տարածաշրջանի տեսլականով, անտեսել այլուր տեղի ունեցող զարգացումները: Այդ առումով մեր դաշնակիցների, ավանդական գործընկերների հետ առավել խորացող համագործակցության հետ մեկտեղ, մենք մեծ կարևորություն ենք տալիս լատինաամերիկյան, ասիական, աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը և գործնական քայլեր ձեռնարկում այդ ուղղություններով», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական կապերի ձևավորման, տնտեսական հարաբերությունների ընդլայնման, մշակութային փոխանակումների խթանման նպատակով համատեղ իրականացվելիք քայլերի շուրջ: Այդ նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանում և Սան-Խոսեում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրելու, պատվո հյուպատոսներ նշանակելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում համագործակցության սերտացման, տնտեսական ոլորտի շրջանակային համաձայնագրերի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ փաստաթղթերի մշակման և Կոստա Ռիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Երևան նախատեսվող այցելության ժամանակ դրանց ստորագրման վերաբերյալ:

Որպես համագործակցության ներուժ ունեցող ոլորտներ նախարարներն առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության, տուրիզմի և մշակութային բնագավառները:

Նախարար Բառանտեսն իր գործընկերոջը ներկայացրեց ամերիկյան մայրցամաքում իր երկրի դերակատարությունը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերի, տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ավարտելով այցելությունը լատինաամերիկյան երկրներ, Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Փարիզ, որտեղ հոկտեմբերի 27-ին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայից
Ամենադիտված