Ռոբերտ Փաթինսոնի պատճառով ավելացրել են թիկնապահների թիվը (ֆոտո)
Վերջին լուրեր
«Сумерек» ֆիլմի հերոսի նոր մոմե արձանը լոնդոնյան «Մադամ Տյուսո» թանգարանի վրա արժեցել է 150.000 ֆունտ ստերլինգ, որը հավասար է գրեթե 25.000 ԱՄՆ դոլարի: Իսկ նրա պատրաստումը տևել է 4 ամիս:
Քանդակի հեղինակներին հաջողվել է որսալ դերասանի գլխավոր առանձնահատկությունները՝ մազերի առաջամասի ձևը և չսափրված դեմքը, սակայն այն չի կարելի կատարյալ անվանել. արձանի մազերը շատ սև են, մաշկը տարօրինակ գույնի է, իսկ գլուխը անհասկանալի ձև ունի:
Ու թեև քննադատներից շատերը չեն հավանել արձանը, իրենց կուռքի կրկնօրինակը տեսնելու ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ է եղել:
Ռոբերտ Փաթինսոնի երկրպագուները ստիպված են եղել մի քանի ժամ հերթ կանգնել, որպեսզի գոնե մի ակնթարթ կարողանան տեսնել նրա կազմվածքը՝ ծանոթ կոստյումով, ջինսերով և բարակ փողկապով, գրում է kp.ru -ն:
Եվ որպեսզի Ռոբերտի արձանը չվնասվի, թանգարանի վարչակազմը ստիպված է եղել թիկնապահների թիվը ավելացնել 4-ով:
























































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)