Թբիլիսիում տեղի է ունենալու Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված խորհրդաժողով
Վերջին լուրեր
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում այսօր տեղի է ունենալու հայ մեծագույն աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովայի 300 ամյակին նվիրված գիտական խորհրդաժողով, հաղորդում է Newsgeorgia-ն:
Թբիլիսիի պետական համալսարանից հայտնում են, որ խորհրդաժողովը բացելու է համալսարանի ռեկտորը:
Միջոցառմանը մասնակցելու են Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և Վրաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչներ:
Խորհրդաժողովին զեկույցով հանդես են գալու Սայաթ-Նովայի ստեղծագործություներով հետաքրքրված գիտնականներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)