Նախագծերը կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը
Վերջին լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի յոթերորդ նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն՝ քննարկվել են հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի պետական տեսչությունների ստուգաթերթերի նախագծերը և արժանացել խորհրդի հավանությանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել տրանսպորտի և էներգետիկայի պետական տեսչությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթիկների նախագծերին: Տրանսպորտի պետական տեսչության մասով ներկայացված նախագիծն արժանացել է խորհրդի հավանությանը, սակայն էներգետիկայի պետական տեսչության մասով վարչապետը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել նախագծի որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Խորհրդի հավանությանն արժանացած հիշյալ նախագծերը կներկայացվեն Կառավարության հաստատմանը:
Խորհուրդը հավանություն է տվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից միջազգային համաձայնագրերով որոշակի պարտավորությունների ստանձնման նախագծին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)