Ճգնաժամային կառավարման նոր կենտրոններ՝ բոլոր մարզերում
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում (ՃԿԿ) տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝' նվիրված ՀՀ բոլոր մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոններ հիմնելու հարցին:
Հանդիպմանը ներկա էին ՃԿԿ պետ, գնապետ Հովհաննես Խանգելդյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ բոլոր մարզային փրկարարական վարչությունների պետերը:
Հ. Խանգելդյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց ՃԿԿ-ի և «911» ծառայության արձագանքման կեննտրոնի կառուցվածքները, դրանց զարգացման հեռանկարները, ծանոթացրեց գործող համակարգերի աշխատանքին ու դրանց գործառույթներին՝ նշելով, որ այդ համակարգերի մոտ 90 տոկոսը գործելու են նաև մարզային բոլոր ճգնաժամային կառավարման կենտրոններում:
«Մեր հանդիպման հիմնական նպատակն է ծանոթացնել ձեզ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքային մեխանիզմներին»,- նշեց ՃԿԿ պետ Հ. Խանգելդյանը,- «քանի որ ԱԻ նախարարի հրամանով նման կենտրոններ են բացվելու ՀՀ բոլոր մարզերում, իսկ հինգ մարզերում գործելու են նաև «911» ծառայության արձագանքման կենտրոններ: Դուք արդեն պետք է համապատասխան կադրեր որոնեք՝ կենտրոններում աշխատելու համար, իսկ գործող աշխատակիցները պետք է մեզ մոտ եռամսյա վերապատրաստում անցնեն, որովհետև նրանք աշխատելու են Հայաստանի բոլոր քաղաքացիների համար և պետք է կարողանան պատշաճ սպասարկում ապահովել»:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև նշված աշխատանքների հետ կապված այլ մանրամասներ և մարզերում արագ արձագանքման հետ կապված խնդիրները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)