Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

«Մշակույթ. զարգացման կամուրջ» համաժողովը` Բուլղարիայում

Վերջին լուրեր

2012 թ. հոկտեմբերի 24-25-ը Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացել է հարավ-արևելյան Եվրոպայի երկրների մշակութային ժառանգությանը նվիրված նախարարական 8-րդ համաժողովը, որն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակույթ. զարգացման կամուրջ» նախաձեռնության շրջանակներում՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և կայուն զարգացումը» խորագրի ներքո: Հանդիպման կազմակերպիչն էր Բուլղարիայի մշակույթի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վենետիկի գրասենյակի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի աջակցությամբ:

Համաժողովին մասնակցում էին Բուլղարիայի, Ալբանիայի, Չերնոգորիայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի, Մոլդովայի, Խորվաթիայի, Հունաստանի, Իտալիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Ռումինիայի, Սլովենիայի, Հայաստանի, Մոնտենեգրոյի մշակույթի նախարարները, փոխնախարարները, ոչ նյութական մշակութային ժառանգության փորձագետները: Համաժողովին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում էր առաջին անգամ՝ հրավիրյալի կարգավիճակով:

Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հասարակության կայուն զարգացման գործում՝ մասնակից նախարարներն ու մշակութային ժառանգության ոլորտի ղեկավարները ներկայացրել են իրենց երկրներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության պետական քաղաքականությունը: Համաժողովին առանցքային թեմաներից էր նաև 2012 թ. փետրվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ Սոֆիայում ստեղծված ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի գործառույթների քննարկումը: Կենտրոնն ըստ էության օգնելու է հարավ-արևելյան Եվրոպայի երկրներին ուսումնասիրելու և բացահայտելու ոչ նյութական մշակութային ժառանգության նույնական տարրերը, ինչպես նաև աջակցելու միջմշակութային համագործակցությանն ու համատեղ մշակութային ծրագրերի իրականացմանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ներկայացրել է ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում ՀՀ պետական մշակութային քաղաքականությունը, կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները՝ նշելով, որ ՀՀ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 2003 թ. կոնվենցիան վավերացրած այն եզակի պետություններից է, որ ունի կոնկրետ այս բնագավառը կարգավորող օրենսդրություն, մասնավորապես «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենք ու դրա կիրակումն ապահովող իրավական ակտեր: Կարևորելով հարգանքը յուրաքանչյուր ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության նկատմամբ՝ նախարարն իր ելույթում նշել է, որ ազգերն իրենց պատմական զարգացման ընթացքում ստեղծել և կուտակել են այնպիսի մշակութային արժեքներ, որոնք վաղուց դուրս են եկել ազգայինի սահմաններից և դարձել են համամարդկային, հետևաբար, պետք է դրանք դիտարկել որպես համընդհանուր մշակույթ և համակարգել դրանց պահպանությանն ուղղված ջանքերը, ինչը հնարավություն կընձեռի ապահովել պետությունների միջև կայուն մշակութային համագործակցությունն ու միջմշակութային երկխոսությունը: Ելույթի վերջում նախարարը հայտնել է, որ 2013 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանը ստանձնելու է ՍԾՏՀ /Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն/ նախագահող երկրի պարտականությունները և դրա շրջանակներում ներկաներին հրավիրել է Երևան՝ մասնակցելու 2013 թ. հուլիսին կայանալիք անդամ պետությունների նախարարական համաժողովին: Հանդիպման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարն առանձնազրույցներ է ունեցել մասնակից երկրների գործընկեր մշակույթի նախարարների, փոխնախարարների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ: Վերջինիս հետ զրույցում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը և ձեռք բերվել պայմանավորվածություն Գլխավոր քարտուղարի Հայաստան այցելելու վերաբերյալ:

Համաժողովը լավագույն առիթ էր ծանոթանալու մասնակից երկրների կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացրած քաղաքականությանը և նոր մշակութային համագործակցության ծրագրեր քննարկելու համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված