Շնորհանդես Շտուտգարտում
Վերջին լուրեր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում տեղի հայ համայնքի աջակցությամբ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ «Հայ մշակույթի օրեր» միջոցառման շրջանակում անցկացվեց «Արցախ. հայ մշակույթի և ավանդույթների պարտեզ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը, որպես հիմնական զեկուցող, հանդես եկավ գերմանացի պատմաբան, դոկտոր Պետեր Հալֆտերը: Նա ներկաներին ծանոթացրեց Արցախի պատմության ուշագրավ դրվագներին, Ծիծեռնավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք պատմաճարտարապետական կոթողներին, ընդգծեց Տիգրանակերտ քաղաքի պեղումների կարևորությունը: Շնորհանդեսի ավարտին դոկտոր Պետեր Հալֆտերը անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, իսկ ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)