Ավազակային հարձակում կատարածների վնասազերծումը վայրկյաններ տևեց
Վերջին լուրեր
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, և նույն վարչության 2-րդ վարչության ու արագ հակազդման բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Գլխավոր վարչություն են բերման ենթարկել երեք երիտասարդի:
Ինչպես shamshyan.com–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ երիտասարդները Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Հակոբ Թարվերդյանն է, Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Արմեն Պապիկյանը և Իջևան քաղաքի բնակիչ 25-ամյա Կարեն Գրիրգորյանը:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն են ստանում, որ եռյակը զենքի սպառնալիքով, հոկտեմբերի 24 լույս 25-ի գիշերը ավազակային հարձակում է կատարել «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ՝ Վաչագան Արշակյանի նկատմամբ, բռնություն կիրառելու եղանակով: Քրեական հետախույզները հայտնաբերել են նաև ավազակային եղանակով հափշտակած «ԲՄՎ» ավտոմեքենան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Պապիկյանն ու Կ. Գրիգորյանը նախկինում դատապարտված են եղել: Եռյակի վնասազերծումը վայրկյաններ տևեց, և եթե ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա չէր բացառվում, որ նրանք կճողոպրեին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)