Նշանակումներ Հայ Եկեղեցու թեմերում
Վերջին լուրեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նշանակումներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում:
Մայր Աթոռի միաբան Տ. Առեն վարդապետ Շահենյանը ծառայության է նշանակվել Գեղարքունյաց թեմում:
Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ազատվելով Ուկրաինայի հայոց թեմի Ղրիմի առաջնորդական փոխանորդի և Սուրբ Խաչ վանքի վանահոր պարտականություններից, նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմում՝ որպես Ժնևի և Լեմանի շրջանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ:
Մայր Աթոռի հյուրընկալ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում՝ որպես Ղրիմի առաջնորդական փոխանորդ և Սուրբ Խաչ վանքի վանահայր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ