Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան` մարտի 1-ին հանուն ինչի՞ զոհվեց իմ որդին (տեսանյութ)

Վերջին լուրեր

2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է գրեթե հինգ տարի, տասը զոհերի ընտանիքներն անհուսության մեջ են, գործի բացահայտումից որևէ հույս այլևս չունեն, ապրում են սոցիալական ծանր պայմաններում` պետության, իշխանության, ընդդիմության կողմից մոռացված ու անտեսված:

2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, վերջին մեկ տարում մնացել է մենակ: Որդու մահից հետո ամուսինը չդիմացավ, երկու կաթված ստացավ, մահացավ, կորցրեց նաև ծեր սկեսրոջը և մնաց իր ցավի հետ մեն-մենակ: Երրորդ կարգի հաշմանդամ կինը տառապում է ռևմատրոյիտ արտրիտ հիվանդությամբ, դժվարանում է քայլել, տեղաշարժվել, մինչդեռ հիմա էլ ուզում են զրկել նրան երրորդ կարգի հաշմանդամության թոշակից` պատճառաբանելով, որ եթե երկու հարկ կարողացել է բարձրանալ` ստուգում անցնելու համար, ուրեմն ի վիճակի է նաև աշխատելու: Հաշմանդամության թոշակը 30 հազար դրամ է, ինչն անգամ դեղերի գումարին չի բավականացնում:

Նա գտնում է, որ երեք նախագահներն էլ պատասխանատվություն են կրում իր որդու մահվան, առհասարակ` մարտի 1-ի համար:

Հիշում է, որ մեծ տղան խնդրում էր մորը եղբորը չուղարկել բանակ՝ իմանալով բանակում տիրող վարք ու բարքը, սակայն ընտանիքով ընդդիմացան, թե՝ հայ զինվոր է, պետք է ծառայի: Տիգրանը անկախության ծնունդն էր. նրա հայրը, նաև ընկերները պատերազմից հետո որոշել էին նույն տարում որդիներ ունենալ, որոնք զինվոր են լինելու հայրենիքի համար, սահման են պաշտպանելու, բայց ոչ՝ անիմաստ քաղաքական խաղերի զոհ դառնալու, մանավանդ՝ ոչ մի կուսակցության անդամ չէին, ոչ մի ցույցերի չէին գնում:

«Հանձնաժողով կազմեցին, չորս տարի է անցել, արդեն հինգ տարի կլինի, բայց սայլը տեղից որևէ կերպ չշարժվեց: Նախագահը տարիուկես առաջ հրաման տվեց, որ նախաքննությունը փակուղի է մտել, նոր քննիչ նշանակեցին, դեմքը մինչև այսօր չեմ տեսել: Գոնե Վահագն Հարությունյանը կանչում էր, ուսերը թոթվում, ասում՝ կներեք, չգիտեմ՝ ինչ անել: Ոչ մի բան չի արվում, այդ գործերը Նիկոյանի հանձնաժողովից հետո ծալել-դրել են արխիվում, այդպես էլ մնացել է»,- ասում է տիկին Ռուզաննան:

Ռուզաննա Հարությունյանն արդեն իր համար պարզել է եղելությունը: Ըստ նրա՝ մարտի 1-ին քաղաքական խաղեր էին թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից, իսկ մարտի մեկի զոհերի անունն էլ շահարկվեց:

Նրա խոսքով՝ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել մարտի մեկին, ինչ սարքեցին ժողովրդի գլխին, բայց բոլորը ձեռքերը տարածում են, թե՝ անզոր են, ասում են' երկաթի կտոր է տղային դիպել, մինչդեռ մոր համար պարզից էլ պարզ է, որ դիպուկահարի արձակած գնդակն է կպել որդուն:
«Իմ ամուսինը միշտ ասում էր՝ նյարդերդ մի փչացրու, դեմ ես առել պատին, ճակատդ պատին ես տալիս, բայց մեկ է՝ չես իմանա, թե ով խփեց քո տղուն»,- ասաց տիկին Ռուզաննան, որը համոզված է՝ տղան հրաշալի իրավաբան կդառնար:

Տիգրան Աբգարյանը առանց տարկետման ընդունվել էր ՀՊՄՀ պատմաիրավագիտության ֆակուլտետ, հրաշալի պատմություն գիտեր, տան ամենաաշխույժն էր ու բանիմացը: 18 տարեկան էր, երբ բանակ գնաց: Մինչ այդ մեծ տղան զգուշացրել է ծնողներին բանակ չուղարկել Տիգրանին, մինչդեռ ծնողները ընդդիմացել են, թե՝ ինչպե՞ս իրենց տղան բանակում չծառայի: Տիգրանը ծառայության յոթ ամսում 30 կգ նիհարել էր, բայց որևէ անգամ չի տրտնջացել, ժպիտը չի կորել երեսից:

Հիմա տիկին Ռուզաննան որոշել է հանդիպել երեք նախագահներին՝ հարցնելու, թե հանուն ինչի՞ զոհվեց իր տղան, թեև հիշում է, թե ինչպես երկու անգամ իրեն թույլ չտվեցին մոտենալ Սերժ Սարգսյանին:

«Դա այն ժամանակաշրջանն էր, որ երեքն էլ իրար կողք կանգնած էին, երեքն էլ պատասխանատու են իմ երեխու մահվան համար: Ի՞նչն էր պատճառը՝ նա ո՛չ ցուցարար էր, ո՛չ անկարգությունների մասնակից, հրամանի տակ կանգնած սպա էր»,- հուզվում է տիկին Ռուզաննան՝ հիշելով Նիկոյանի խոսքերը, թե իր տղային պատահական գնդակ է կպել: «Պատահականությանը չեմ հավատում, ասել եմ ու կասեմ՝ իմ երեխուն սնայպերը խփեց: Իմ երեխայի դեմը այդ ժամանակ ոչ մի ցուցարար չի եղել, այդ կրակոցները ուրիշ տեղից են եղել»:

Նա նաև պատմեց, որ մարտի 1-ի տասը զոհվածների ընտանիքները թշվառ վիճակում են:

«Այդքան բարեգործական ընկերություններ, հիմնադրամներ կան, որ կարող էին աջակցել, մի՞թե տասը գործարարի Սերժ Սարգսյանը չկարողացավ ասել, որ յուրաքանչյուրը մեկ զոհվածի ընտանիքի մինչև կյանքի վերջն ապահովի: Դավիթ Պետրոսյանի մայրը Կիրովականում ընկել էր, ծունկը կոտրել, ծայրահեղ աղքատության և միայնության մեջ է… ոչ մեկի մտքով չի անցնում, թե ինչպես ենք ապրում մենք»:

Տղային գերեզման հանձնելուց հետո՝ ամեն շաբաթ տիկին Ռուզաննան գնում է գերեզման, խոսում տղայի հետ. տարիներն անցնում են, բայց կորստի ցավը, մրմուռը որևէ կերպ չի թեթևանում…

Աղբյուրը՝ 1in.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված