Le Monde: Շվեդիային առաջարկում են հետաքննիչ գործուղել Լոնդոն՝ Ասանժին լսելու համար
Վերջին լուրեր
Էկվադորի նախագահ Ռաֆաել Կոռեան ուրբաթ առաջարկել է Շվեդիային հետաքննիչ գործուղել Լոնդոն՝ Էկվադորի դեսպանատուն, որտեղ վերջինս կհարցաքննի WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը ներկայումս ապաստան է գտել դեսպանատան շենքում:
«Այս խնդիրը պարզ լուծում ունի. պարոն Ասանժը մեղադրվում է Շվեդիայում, նրան փնտրում են՝ նախնական հետաքննություն անցկացնելու նպատակով: Մենք առաջարկում ենք, որպեսզի շվեդական կողմից ուղարկված հետաքննիչը հարցաքննի Ասանժին՝ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Դա կատարելապես օրինական է»,-հայտարարել էկվադորի նախագահը չիլիական Cooperativa ռադիոյում:
«Գոյություն ունեն նախադեպեր. այն արդեն կիրառվել է այլ առիթներով»,-հայտարարել է նախագահը Չիլի կատարած իր այցի ընթացքում:
41-ամյա Ասանժը պնդում է, որ կա իրեն ԱՄՆ արտահանձնելու վտանգ, որտեղ նա մեղադրվում է գաղտնի փաստաթղթեր հրապարակելու մեջ, ինչի համար կարող է մահապատժի ենթարկվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)