«Հրապարակ». Հունից դուրս եկած զինվորները ծեծել են սպային
Վերջին լուրեր
Երեկ, ուշ երեկոյան «Հրապարակը» տեղեկացել է, որ օրերս հերթական միջադեպն է արձանագրվել ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ինչ-որ բանից խիստ վրդովված սպան շարել է զինծառայողներին և այլանդակ հայհոյանքներ տվել նրանց: Զինծառայողներն այնքան են հունից դուրս եկել, որ հարձակվել և կոլեկտիվ ծեծի են ենթարկել սպային:Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել չորս զինծառայողների նկատմամբ: Միջադեպի հետ կապված մանրամասները թերթը կփորձի ճշտել առաջիկայում: Սակայն չենք կարող չնկատել, որ բանակում տիրող իրավիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)