Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճը Մերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսը Ո՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. Խամոյան ԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջում ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչը Ռուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումը Յուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարը Թրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն Ֆլորիդայում Թրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու 

Արտաշես Գեղամյան. Հոկտեմբերի 27-ն աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունի (տեսանյութ)

Վերջին լուրեր

Լուրեր.com–ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

-Նախ օգտվելով առիթից, որ Հոկտեմբերի 27–ի ողբերգական 13-երորդ տարելիցն է, ես ուզում եմ իմ համերաշխությունն ու խորը ցավակցությունը հայտնել մեր երկրի ականավոր այն գործիչների հարազատներին, ովքեր նահատակվեցին այդ օրը։ Ցանկանում եմ, որ բոլոր այն հարցերը, որոնք այդ օրվանից իրենց համար դեռ պարզված, բացահայտված չեն, անպայման պարզվեն, և բացահայտվեն և որպես մխիթարանք՝ հարազատներն ընկալեն այն, որ 13 տարի է անցել, բայց մեր ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ ամենաջերմ երանգներով է հիշում երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին, հարգարժան, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանին, Ռուբեն Միրոյանին, Յուրի Բախշյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Լեոնարդ Պետրոսյանին։

Մենք ջերմությամբ ենք հիշում նրանց և, որն ամենակարևորն է, սրտի խոր կսկիծով և ափսոսանքով հիշում ու մտածում ենք, թե ինչքան լավ կլիներ մեր պետության համար, եթե այսօր նրանք մեր կողքին լինեին։ Մենք նրանցից սովորելու շատ բան ունենք։

—Պարո՛ն Գեղամյան, ըստ ձեզ՝ մինչև այսօր բացահայտվե՞լ է Հոկտեմբերի 27–ի դեպքը, թե՞ ոչ։

-Եթե ժողովրդի ստվար զանգվածի մոտ կա մտայնություն, որ բոլոր հարցերը չէ, որ այսօր վերջնական պատասխաններ են տալիս Հոկտեմբերի 27-ի այդ ողբերգական առեղծվածի կապակցությամբ, ապա պնդել, որ ամբողջությամբ բացահայտվել է, կամ հակառակը պնդել, իմ կարծիքով սխալ կլինի։ Եթե կան հարցեր, կան հարցադրումներ, որ չեն փարատվել, կնշանակի, որ պատկան մարմինները ամենը պետք է անեն, որ ոչ մի մութ և անպատասխան հարց չմնա և որ այդ պատասխանները լինեն համոզիչ, փաստարկված։

–Իշխանությունն այդ մութ կետերը բացահայտելու համար քայլեր ձեռնարկո՞ւմ է։

Ես կարող եմ ասել մեկ բան, որ հանրապետության նախագահի համար Հոկտեմբերի 27-ը շատ և շատ մեծ կորուստ էր, որովհետև նա Վազգեն Սարգսյանի ամենամտերիմ բարեկամն ու մարտական ընկերն էր և, անտարակույս, բոլորից շատ այդ հարցը բացահայտելը պահանջված է Սերժ Սարգսյանի կողմից։ Ըստ իս, միգուցե նաև լայն հանրության համար, անտեսանելի է, բայց գործողություններ, ներքուստ համոզված եմ, որ իրականացնում են։ Ես կասեմ, որ Սերժ Սարգսյանը շատ և շատ շահագրգռված և հետամուտ կլինի անել ամենը, որ այս ողբերգության հետ առնչվող ոչ մի հարց չմնա։

–Հոկտեբերի 27-ի պես ոճրագործության պես երևույթներ ծնող նախադրյալները մեր երկրում վերացե՞լ են, թե՞ ոչ։

-Եթե մենք իմանայինք, թե որոնք էին Հոկտեմբերի 27–ի իրական պատճառները, մենք կկարողանայինք փաստարկված ձեր կողմից առաջարկված հարցին պատասխան տալ։ Բայց կան ամենատարբեր կարծիքներ խնդրո առարկայի շուրջ։

Կան կարծիքներ, որ սա աշխարհաքաղաքական դրդապատճառներ ունեցող ոճրագործություն է։ Կան, իհարկե, ժպիտ առաջացնող տեսակետներ, պնդումներ, որ դա պարզապես սրիկայություն էր և շատ պարզ կատարված հանցագործություն։ Կան նաև ուրիշ հիմնավորումներ, բայց գոնե ինձ համար առավել հավանական է թվում այն, որ կային լուրջ աշխարհաքաղաքական պատճառներ, որ այն արկածախնդիր մարդասպանները առանց դրսի, այն էլ շատ լուրջ և մտածված օգնության, ի զորու չէին լինի նման վայրագ, հանդուգն հանցագործություն իրականացնել երկրի օրենսդիր մարմնի շենքում, այն էլ՝ նստաշրջանի ընթացքում։ Իսկ թե ինչ և ոնց, անհրաժեշտ է ևս մեկ անգամ ամենայն մանրամասնությամբ և ուշադրությամբ բարձրացնել բոլոր այն աշխարհաքաղաքական հնչեղություն ունեցող զարգացումները, որոնք նախորդել էին Հոկտեմբերի 27–ին և հաջորդեցին Հոկտեմբերի 27–ին, որից հետո տեսնել՝ կա արդյոք կապ ոճրագործության և այդ աշխարհաքաղաքական զարգացումների միջև։ Եթե կա, ո՞ւր են տանում թելերը։ Միգուցե դա որպես վարկած իրավունք ունի գոյություն ունենալու և որպես վարկած, եթե մինչ օրս չի ուսումնասիրվել, չի ստուգվել, ապա չէր խանգարի համապատասխան մարմիններն իրենց ուշադրության կենտրոնում պահեն նաև իմ՝ վերը հիշատակված կարծիքը։

–Ըստ Ձեզ՝ ընդհանրություններ ունե՞ն Հոկտեմբերի 27–ի և Մարտի 1–ը դեպքերը։

Ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ մեր ժողովուրդը կրեց շատ ծանր կորուստներ։ Յուրաքանչյուր հայի մահ արդեն իսկ ինքնին մի ողբերգություն է մի ժողովրդի համար, մի ազգի համար, որը ցեղասպանություն է տեսել։ Այդ առումով, այո՛, կան ընդհանրություններ։ Երկու պարագայում էլ մենք ունեցել ենք մեծ թվով զոհեր՝ Հոկտեմբերի 27–ին և 2008-ի Մարտի 1–ին։

Հիշենք և առաջնորդվենք այն փիլիսոփայական գաղափարով, որ յուրաքանչյուր մարդու մահը յուրաքանչյուրի համար կորուստ պետք էլինի, քանի որ մարդկությունը միասնական է։

Գայանե Համբարձումյան


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է Սահմանադրության տեքստը՝ անակնկալ նաև ՔՊ-ականների համար. որտե՞ղ է սպասվում ՏԻՄ թեժ ընտրապայքարըԹրամփն ու Ռյուտեն այսօր կհանդիպեն ՖլորիդայումԹրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերինԹրամփի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմի համար գումար կա մինչև հունվարի վերջ Քոչարյան․ Նոր Սահմանադրությամբ Հայաստանում ավտորիտար համակարգ է հաստատվելու«Տելեգրամ»-ում կրկին բացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ․ խոսնակԱռաջին պակիստանցին ուղեծրում է․ չինական տիեզերանավը միացել է «Տյանգուն» կայանին Քոչարյանի գործերը կորցրել են․ գտնողներին խնդրում են վերադարձնել Վերաքննիչ. փաստաբանԿանանց նկատմամբ բռնnւթյան վերացումը արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է․ ՄԻՊՖրանսիայի բյուջեն․ Փարիզը կանխատեսում է 5 տոկոս պակասուրդ, Բրյուսելը՝ 5,4OpenAI-ը և Anthropic-ն ԱԲ-ի նոր մոդելները թողարկելու մտավախություն ունեն՝ անվտանգության սպառնալիքների պատճառովՓհենյանը շվեյցարացի դիվանագետին 48 ժամ է տվել երկիրը լքելու համարԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել Թրամփը չի բացառում Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին ներում շնորհելըԹրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Ամենադիտված