«Սենդի» փոթորիկն արդեն 40 մարդու կյանք է խլել
Վերջին լուրեր
Համաձայն BBC-ի հաղորդած տեղեկությունների՝ արդեն 40 մարդ է զոհ դարձել հինգշաբթի օրը Կարիբյան ծովի կղզիներում սկիզբ առած «Սենդի» փոթորկից, որին արդեն անվանել են «Ֆրանկենշտորմ»:
Ներկա պահին «Սենդին» փոթորկում է Ատլանտիկայում՝ Բահամյան արշիպելագում գտնվող Գրեյթ Աբակոյից 75 մղոն հյուսիս-արևելք և շարժվում է դեպի ԱՄՆ-ի Արևելյան ափերը՝ ժամում զարգացնելով 10 կմ/ժ արագություն: Քամին մի փոքր թուլացել է, սակայն դեռ հասնում է 120 կմ/ժ արագության:
Հաիթիում, որը դեռ ուշքի չէր եկել 2010թ. երկրաշարժից հետո, արդեն մահացել է 20 մարդ:
Կուբայում «Սենդին» խլել է 11 հոգու կյանք: Զոհեր կան նաև Ճամայկայում և Բահամյան կղզիներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)