Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

Նաիրի Հունանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. Ինչ ցանես, այն կհնձես

Վերջին լուրեր

1999 թվականի հոկտեմբերին ԱԺ-ն սկսեց իր հերթական քառօրյան: Քառօրյայի 3-րդ օրը, ըստ կանոնակարգի, կառավարության հետ հարց ու պատասխանի օրն էր: Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ բոլոր ժամանակներում գրանցված ամենադաժան ոճիրը, այդ օրը գլխատվեց ՀՀ քաղաքական էլիտան:

6 ոճրագործի  հաջողվեց ներթափանցել Ազգային ժողովի շենք. նրանց գլխավորում էր Նաիրի Հունանյանը: ԱԺ-ում ակնհայտորեն, բացի ոճրագործներից, ներկա էին նաև հանցագործներին աջակցող ուժեր, որոնց անմիջական մասնակցությամբ էլ տեղի ունեցավ ոճիրը: Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ և նախարարներ:

Այդ տարիներին երկրի ղեկավարը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, Ազգային անվտանգության նախարարը ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանն էր, ով նախագահի աշխատակազմի ղեկավարի և անվտանգության նախարարի պաշտոնից ազատվում է հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Մեկ տարի անց Սերժ Սարգսյանը նշանակվում է ՀՀ պաշտպանության նախարար, երբ դեռ նույնիսկ ավարտին էլ չէր հասցվել հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը:

Հոկտեմբերի 27-ին՝ ոճրագործությունից հետո, Նաիրի Հունանյանը բարձրաձայնում էր իր պայմանները՝ ասելով. «Քոչարյան Ռոբերտը թող գա, նախագահը, էս ազգի ճակատագիրը որոշենք։ Գալիս ա ստեղ, ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում, գա ստեղ, միասնաբար որոշենք երկրի ապագան։ Կամ թեկուզ թող սկզբից Ալիկը գա»։

Դեպքի մասին խոսելով՝ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Մի բան է, որ պարզվի, սա այլ պետությունների հետախուզական հատուկ ծառայությունների գործն էր. իհարկե, պատասխանատվությունը պետք է կրի մեր անվտանգության նախարարությունը, որը պետք է կանխեր, իր գործիքներով պետք է իրազեկ լիներ նման հնարավոր քայլերի վերաբերյալ։ Եթե պարզվի, որ դա Հայաստանում ձևավորված ինչ-որ կազմակերպված ուժ էր, ապա և՛ ազգային անվանգությունը, և՛ ներքին գործերը պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե պարզվի, որ սա ընդամենը մի խումբ մարդիկ են՝ իրար հետ կապված ընտանեկան կապերով, մանկական ընկերությամբ, որոնց հրահրել է ինչ-որ մեկը, ուրեմն սա մեկ ուրիշ իրավիճակ է։ Կարելի է ամեն ինչին կասկածով նայել։ Ես էլ ունեմ մի շարք հարցերի վերաբերյալ իմ կասկածները, բայց կան փաստեր. ահաբեկչությունը կոնկրետ կատարող անձինք ձերբակալված են, և կա մի շրջանակ, որոնք մասնակցել են, օգնել են, և չբացահայտել այս գործն ուղղակի հնարավոր չէ, ուղղակի ես չեմ տեսնում, թե ինչպես չպետք է բացահայտվի այդ գործը, քանի որ մարդիկ ձերբակալված են, քանի որ ապացույցները կան, ամեն ինչ բաց էր արված», - ասված էր Ռոբերտ Քոչարյանի խոսքում։

Դատավարությունն ավարտվեց 2003 թվականին. այն տևեց մոտ չորս տարի, սակայն այդպես էլ շատերի կողմից հնչեցված հարցերը պատասխաններ չստացան: Մինչ այժմ էլ շատերի համոզմամբ հոկտեմբերի 27-ի իրական մեղավորը կամ մեղավորներն ազատության մեջ են:

Վեցհոգանոց հանցախումբն ահաբեկչությունից հետո հանձնվել էր իրավապահ մարմիններին և հետագայում դատապարտվել ազատազրկման:

Դատավարության ընթացքում Նաիրի Հունանյանը հայտարարում էր, որ տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հասցեագրված իր գրությունները տեղ չեն հասնում: Սակայն դատերից մեկի ժամանակ հրապարակվում է Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը, որում Հունանյանը գրել էր. «Սկսվել է ամենավտանգավոր փուլը, և ձեզ առաջարկում եմ մեղադրանք առաջադրելիս նկատի ունենալ, որ մեղադրանքի ծավալը չբխի այս կամ այն նյութերից և նախկինի նման ակնհայտ կեղծ չլինի: Ապա վերջում կարող է դուրս գալ, որ դուք ձեզ եք մեղադրանք առաջադրել:

Ձեր իշխանությունը հիմնվել է երկու բաղկացուցիչ մասերի վրա: Մի կողմից՝ դուք ժողովրդի առջև եղել եք իմ և մյուսների երաշխավորը, մյուս կողմից՝ ունեցել եք իմ պաշտպանությունն ու աջակցությունը։ Իմ առջև քայլը ձերն է, իմ քայլը կախված կլինի ձեզանից և, անշուշտ, համարժեք: Հիշե՛ք ժողովրդական խոսքը՝ ինչ որ ցանես, այն էլ կհնձես»:

Հունանյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել նաև Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Ալեքսան Հարությունյանին որպես վկա հարցաքննելու, կրկնակի փորձաքննություններ անցկացնելու մասին (մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Արմենակ Արմենակյանի սպանությունների առնչությամբ) միջնորդություններ:

Հոկտեմբերի 27-ի գործի քննության հսկողությունը հանձնարարված էր Գագիկ Ջհանգիրյանին, ով այդ ժամանակ զինվորական դատախազն էր:

Հունանյանի ու մյուսների գործից կար անջատված մաս, որը վերաբերում էր պատվիրատուներին, սակայն այդ մասը կարճվում է:

Դատավարությունից հետո խիստ կասկածելի հանգամանքներում մահանում են գործով մի շարք վկաներ։

2000թ. մեկուսարանում անհայտ պայմաններում մահանում է հանցախմբին զենք վաճառած Նորայր Եղիազարյանը: 2004-ին սավանով կախվելու միջոցով ինքնասպան է լինում Վռամ Գալստյանը, ով հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, և ով դեռ դատավարությունների ընթացքում պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և «ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի»:

Մայիսի 15-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից հանկարծամահ է լինում 1999թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2014-ին:
2002-ին իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Չնայած նրա սպանության համար մեղադրվեց և դատապարտվեց սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, սակայն մինչ օրս շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:

2004-ին ավտովթարից մահացավ մեկ այլ առանցքային վկա՝ ԱԺ պատգամավոր 47-ամյա Մուշեղ Մովսիսյանը, նույն տարում ՀՀ Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, ով նույնպես այս գործով վկաների ցուցակում էր:

Իսկ Հոկտեմբերի 27-ից 2 ամիս անց Աժ-ում գտնված և վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերած բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը և բժկուհի Նելլի Տոնոյանը մեկնում են Միացյալ Նահանգներ, այն դեպքում, երբ նրանք ամենակարևոր վկաներից են համարվում:

Ոճրից արդեն 13 տարի է անցել։ Սակայն նույնիսկ այսքան տարի անց Հոկտեմբերի 27-ի դեպքերը բացահայտված չեն: Ակնհայտ է, որ այժմ բանտում իրենց պատիժը կրում են այն անձինք, ովքեր միայն պատվեր կատարողներ են, իսկ պատվիրատուների կազմն այդպես էլ մնում է անպատիժ, որոնց անունները կմնան չբացահայտված: Դա է փաստում այն, որ դեպքերից 13 տարի հետո նույնիսկ բանտում գտնվողների կողմից որևէ անուն չի բարձրաձայնվում:

Ազատուհի Արասխանյան

Աղբյուրները՝ «Հրապարակ», «Ազատություն» ռ/կ, «Հայկական ժամանակ», «Ա1+»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված