Գյումրու քաղաքապետը հանդիպել է ՌԴ գլխավոր հյուպատոսի և պաշտոնատար այլ անձանց հետ
Վերջին լուրեր
Հոկտեմբերի 26 ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարին, 102- րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Օլեգ Սմիրյոնովին և Հայաստանում ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Այսինին:
Ողջունելով հյուրերին՝ Սամվել Բալասանյանը կարևորեց Գյումրու և ՌԴ տարբեր քաղաքաների միջև կապերի խորացման անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնեց կոնկրետ քայլեր կատարել այդ ուղղությամբ, քաղաքապետը նշեց նաև, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակեներում խրախուսել ռուսական ներդրումները Գյումրիում:
Հյուրերը շնորհավորեցին Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթեցին բեղմնավոր աշխատանք, ինչից հետո քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպիսին էր օրինակ Գյումրիում սպորտային խոշոր համալիր կառուցելու ռուսական կողմից հնչեցված առաջարկը: Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն նման ձևաչափի հանդիպումներն ու քննարկումներն ավելի հաճախակի դարձնելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)