ԱՄՆ-ն Եվրոպային կոչ է անում «Հիզբոլլահ»-ը որակել ահաբեկչական կազմակերպություն
Վերջին լուրեր
Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ ԵՄ-ը շիական «Հիզբոլլահ» խմբավորումը ճանաչի որպես ահաբեկչական. այս մասին հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի հարցով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բրենանն ուրբաթ օրը Դուբլինում անվտանգության ոլորտի հարցերին նվիրված իր ելույթի ժամանակ. փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Հիզբոլլահի» սոցիալ-քաղաքական գործունեությունը չպիտի քողարկի նրա իրական էությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային ահաբեկչական կազմակերպություն, որին ակտիվորեն աջակցում է Իրանի «իսլամական հեղափոխության պահապան» կորպուսը և դրա կազմի մեջ մտնող «Ալ Քուդս» հատուկ ծառայությունը»,-հայտարարել է Բրենանը:
Նրա կարծիքով՝ «Հիզբոլլահ» խմբավորումը շարունակում է իրենից ներկայացնել ԱՄՆ-ի, Եվրոպայի և առհասարակ աշխարհի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիք:
Ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչը պնդում է, որ «Եվրոպայի մերժումը՝ հետևել ԱՄՆ-ի օրինակին և «որակել» «Հիզբոլլահը» որպես ահաբեկչական կազմակերպություն, բարդացնում է մեր պետությունների և նրանց քաղաքացիների պաշտպանության գործընթացը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)