Նյու Յորքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Վերջին լուրեր
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հոկտեմբերի 26-ին արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ պայմանավորված «Սենդի» փոթորկի մոտենալու հանգամանքի հետ. հաղորդում է Agence France-Press-ը:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը հասնելու է ԱՄՆ-ի Արևելյան ափերին հաջորդ շաբաթվա սկզբին: Մասնագետների կարծիքով՝ մինչև փոթորիկը հասնի Նյու Յորք, նրա ուժգնությունը կթուլանա մինչև մրրիկի աստիճանի: Սակայն այդ դեպքում էլ տարածաշրջանում սպասվում են տեղատարափ անձրևներ, որոնք կանխատեսումների համաձայն՝ կսկսվեն երկուշաբթի կամ երեքշաբթի:
Նյո Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ ինքը չի բացառում առափնյա տարածքների բնակչության տարհանման տարբերակը:
«Սենդի» փոթորիկը, որն անցել է Կուբայի, Ճամայկայի, Հաիթիի տարածքներով, խլել է 40 մարդու կյանք:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան