Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ 

Հետո նեղացող չլինի. Լիլիթ Գալստյան

Վերջին լուրեր

Լիլիթ Գալստյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետության անկախության 21 տարիների ընթացքում մեր քաղաքական բառապաշարում վստահաբար ամենաշատ գործածված բառը «բարեփոխում»-ն է։ Համաշխարհային բանկի, միջազգային տարբեր կառույցների դրամաշնորհներով ու ֆինանսավորմամբ և, անշուշտ, իշխանությունների «քաղաքական կամքով» բարեփոխել ենք առողջապահության ոլորտը, սոցիալական հիմնադրամ ենք ստեղծել, տասը և ավելի տարիներ եվրոպական կրթական դաշտին ինտեգրացվելու ուղեգիծ ենք որդեգրել, դատաիրավական բարեփոխումների մի քանի փուլեր ենք անցել, մեր օրենսդրական դաշտը եվրոպականին համարկելու պարտավորություններ են ստանձնել՝ օրենքների մի ճնշող մասը միջազգային փորձաքննություն է անցել և, թվում է, թե իրագործում ենք.... խոսքի ազատություն....ազատ մամուլ....բարեփոխված ընտրական օրենսգիրք... Իրապես, ոլորտ չի մնացել, որ անցած չլինի բարեփոխման թրի տակով.... Դժվար չի նաև ենթադրել, թե այս բարեփոխումներն ինչ են արժեցել՝ բառի ուղիղ՝ թվային պատկերով ու նաև բարոյական ընդգրկումով։

Զեկույցների, խորհրդատվությունների, մշտադիտարկումների ու հայեցակարգերի պակաս գրեթե չկա... Իսկ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված սոցիալական, իրավական և ժողովրդավարական պետության հանձնառությունն էլ կա ու կա։

Այս ամենն իհարկե հրաշալի է...բայց իրականում որտե՞ղ ենք մենք։ Իսկ, թե իրականում որտեղ ենք մենք նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշերի կամ խիստ մասնագիտական վերլուծությունների անհրաժեշտություն չկա։

Մինչ մենք «բարեփոխվում ենք», այդպես էլ չհաղթահարելով անցումային շրջանը, ՀՀ բյուջեի մի լուրջ հատված լափվում –փոշինում է «ատկատչիկների» կողմից, օլիգարխների մի հայտնի բանակ շարունակում է ամենաթողության ու ցինիզմի իր արշավը, իսկ հանրապետության ազգաբնակչության 30%-ից ավելին անցնում է պաշտոնական աղքատության եզրագիծը։

Հավանաբար առաջիկայում բարեփոխումների շարքին կդասվի և իբրև սոցիալական ձեռքբերում կներկայացվի քաղաքական մեծամասնության օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի 2013-ից հանրապետության նվազագույն աշխատավարձը 35000 դրամ կդառնա։ Շտապեմ ավելացնել, որ առաջին հայացքից տպավորիչ այս գումարը մոտ 20000- ով պակաս է կենսաապահովման նվազագույն զամբյուղից (նույնն է թե կենդանի մնալու գնից)։ Իսկ ...Հայաստանից հեռանում են, հեռանում...արտագաղթի ծավալները վաղուց են մեր ազգային անվտանգությանը սպառնալիք դարձել։ Հայաստանում մնացած համառներն էլ իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանությունը Եվրոպական դատարանում են փնտրում, ու ամեն անգամ անարդար վճիռ կայացրած դատավորի դիմաց պարտվում է Հայաստանի Հանրապետությունն ու մենք՝ հարկատուներս մեր միջոցներից վճարում ենք իբրև պարտված դատերի հատուցում։

Երբեմն մտածում եմ, թե թանձրացնում եմ գույները, անհամբեր եմ կամ անհավան։ Ինձ և շատերի ներշնչում եմ հավատալ, փոխվել. ի վերջո Հայաստանի հեռանկարին չհավատալու իրավունք ոչ մեկը չունի։ ՈՒ նաև դժվար է պարտվածի բեռով ապրելը...

Ու դարձյալ հերթական միջազգային զեկույցը. ըստ Freedom House-ի .Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող «հիբրիդային» տիպի պետությունների շարքին, ընտրական գործընթացների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում։ Լրատվամիջոցների անկախությամբ նույն մակարդակին ենք, ինչ Տաջիկստանը:

Ըստ էության այս գնահատականները նորություն չեն մեր իրականության համար, ավելին՝ հենց այս շարունակվող և չփոփոխվող իրականությունն է համատարած անելանելիության ու բարոյական անկումի, անտարբեր ու սպառող քաղաքացու, ներքին պարտության ու հոռետեսության պարարտ հող ծնում։

Իսկ ազգի բարոյահոգեբանական վիճակը քաղաքական ուժի տարր է, երկրի քաղական որակների բաղադրիչ։ Կա արդյոք այս անհանգստությունը մեր քաղաքական- իշխանական վերնախավում, կա արդյոք գիտակցումը, որ ներքին պարտությունն ու հուսահատությունը ռազմավարական բացթողում է, ներքին իմունիտետի կորուստ... չեմ կարծում, վստահ չեմ։

Այս էլ քանի տարի կեղծված ընտրությունները մեր քաղաքական ավանդույթի անբաժանելի բաղադրիչն են, ողջ քաղաքական դիսկուրսը ոչ թե գաղափարների շուրջ է, այլ ամեն գնով իշխանություն պահելու և իշխանական կերակրատաշտին մոտ լինելու շուրջ: Ու այս ճանապարհին մենք չենք խնայում մեր քաղաքացուն՝ նրան ընտրակաշառք վերցնող, հանցակից ենք դարձնում։

Օսկանյանի հետ կապվածն անշուշտ պիտի դիտարկել նախագահական ընտրությունների համատեքստում, իսկ ուղերձը հստակ էր. իշխանության վերարտադրման տրամաբանությունից դուրս որևէ վարքագիծ, քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք անընդունելի է։ Եվ անհագստացնողը բոլորովին էլ անձերը չեն, այլ այն քաղաքական մշակույթը, որի մեջ ապրում է Հայաստանը։ Արդյոք գիտակցվում է սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների բեռն ու համապատասխան օրակարգ ձևակերպվում, եթե այո՝ ովքեր են դրա իրականացնողները։ Ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ու՞ր է գնում այդ երկիրը, նրա քաղաքացու իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանված, տագնապալի աշխարհաքաղաքական զարգացումների, պատերազմների, քաղաքական ճգնաժամերի մեջ մեր տեղն ո՞ւր է….

Սրանց լուծումներն անշուշտ մի կողմից քաղաքական, բարոյական ու ինտելեկտուալ հեղինակություն ունեցող իշխանություն են ուզում, մյուս կողմից հավասար իրավունքներով, ազգային ինքնագիտակցություն կրող քաղաքացիներ. Սահմանադրական պետության երկու կարևոր հենասյուները։

Կա արդյոք մեր իրականության մեջ բարոյահոգեբանական ու քաղաքացիական այն ներուժն ու մտածողությունը, որ միավորվի ու ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ խնդիր ձևակերպի ու պարտադրի։ Դժվարանում եմ պատասխանել։

Առաջիկայում նախագահական ընտրություններ են՝ կկարողանան արդյոք ինչ-որ բան փոխելու հանձնառությամբ միավորվել քաղաքացիական ու քաղաքական առողջ ուժերը՝ թե քաղաքացիական ապատիայի ու ընդդիմադիր ուժերի անհանդուրժողականության արդյունքում դարձյալ թավշե սահունությամբ կվերարտադվի գործող իշխանությունը։ ՈՒ ինչպես հայտնի խաղում են ասում՝ հետո ՆԵՂԱՑՈՂ ՉԼԻՆԻ....»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա»
Ամենադիտված