Գվարդիոլան պահանջում էր վաճառել միանգամից 4 ֆուտբոլիստի. Գալյարդո
Վերջին լուրեր
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար Սանդրո Ռոսելի առաջ մի շարք պահանջներ է դրել. տեղեկացնում է իսպանական մամուլը։
Գործակալի խոսքերով՝ Գվարդիոլան մտադիր է եղել ազատվել ակումբի 4 ֆուտբոլիստներից։
«Գվարդիոլան պահանջներ էր ներկայացրել Ռոսելին և պնդում էր վաճառել Ֆաբրեգասին, Պիկեին Ալվեշին և Վիլյաին։ Պեպը կարծում էր, որ Պիկեն, Ֆաբրեգասն ու Ալվեշը պատշաճ կերպով չեն վերաբերվում իրենց պարտականություններին։ Մարզիչը մասնավորապես հիասթափված էր Ֆաբրեգասի մարդկային որակներից։ Ինչ վերաբերում է Վիլյաին, ապա այս դեպքում մարզչի դժգոհությունը պայմանավորված էր ֆուտբոլիստի մարզական որակներով։ Սակայն Ռոսելը չնդունեց Գվարդիոլայի պահանջները, քանի որ գիտեր՝ երկրպագուների համար այդ ֆուտբոլիստներն անձեռնմխելի են»,-ասել է Գալյարդոն։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան