Վրաստանի ԱՆ-ն պահանջել է պաշտոնից ազատել Գլխավոր դատախազին
Վերջին լուրեր
Վրաստանի Արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին դիմել է երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին՝ պահանջելով զբաղեցրած պաշտոնից ազատել երկրի գլխավոր դատախազ Մուրտազա Զոդելավային. հաղորդում է Interpressnews լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ԱՆ մամլո ծառայությանը:
Գլխավոր դատախազի պաշտոնին Տեա Ցուլուկիանին ներկայացրել է փաստաբան Արչիլ Քբիլաշվիլիի թեկնածությունը: Ընդ որում, նախարարն անձամբ էր պատրաստվում տեղեկացնել Զոդելավային այն մասին, որ վերջինս ազատ է արձակվելու զբաղեցրած պաշտոնից, սակայն այդ հանդիպումը չի կայացել, քանի որ վերջինս, արդեն 3 օր է, երկրից բացակայում է, և հայտնի չէ, թե երբ կվերադառնա: Նրա բացակայության ժամանակ նախարարը հանդիպել է գլխավոր դատախազի տեղակալներին:
Համաձայն «Դատախազության մասին» Վրաստանի օրենքի՝ երկրի գլխավոր դատախազին Արդարադատության նախարարի առաջարկով պաշտոնին նշանակում և ազատում է Վրաստանի նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)