Լենս Արմսթրոնգի մարզաշապիկը հանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցուց
Վերջին լուրեր
Դոպինգի պատճառով «Տուր դե Ֆրանսի» 7 տիտղոսներից զրկված ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի մարզաշապիկը հանվել է Ֆրանսիայում գտնվող հեծանվորդների պաշտպանն ու հովանավորը համարվող Սուրբ Աստվածածին եկեղեցուց. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։
Ամեն տարի այս եկեղեցի այցելում են հեծանվասպորտի սիրահարներ և պրոֆեսիոնալ հեծանվորդներ, որոնց թիվը հասնում է 15.000-ի։
«Սա, իհարկե, նշանակալի իրադարձություն է, բայց մենք ընդամենը կատարեցինք նախապես ընդունված որոշումը»,- ասել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բարեկամների ասոցացիայի նախագահ Կլոդ Նադոն։
Նշենք, որ եկեղեցում Արմսթրոնգի շապիկը կախված է եղել 800 այլ մարզիկների շապիկների կողքին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան