Ադրբեջանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը
Վերջին լուրեր
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունում ստորագրվել է համատեղ պաշտոնական փաստաթուղթ «Ադրբեջանի և Հարավային Սուդանի հանրապետությունեերի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին». հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը։
Ինչպես հաղորդում է APA-ն, հղում կատարելով «Ազեր Թաջ»-ին, փաստաթուղթն ադրբեջանական կառավարության անունից ստորագրել է մշտական ներկայացուցիչ դեսպան Աղշին Մեհթիևը, իսկ հարավային Սուդանի կողմից մշտական ներկայացուցիչ դեսպան Ֆրենսիս Դենգը:
Նշենք, ոչ 2011թ. անցկացված հանրաքվեում բնակչությունը քվեարկել է տարածաշրջանի անկախացման օգտին: Այս որոշման դեմ բողոքող միասնական Սուդանի ղեկավարությունը փորձել է հարցը լուծել ռազմական ճանապարհով, սակայն նրա ջանքերը ձախողվեցին:
Միջազգային հանրությունը ճանաչեց Հարավային Սուդանի ինքնորոշման իրավունքը: Նավթային պաշարներով հարուստ Հարավային Սուդանի առանձնացումը լուրջ հարված հասցրեց Սուդանի տնտեսությանը: Ապրիլի 16-ին Սուդանի խորհրդարանի ընդունած բանաձևով Հարավային Սուդանը ճանաչվեց «թշնամական պետություն»:
Հիշեցնենք, որ ոստիկանի համազգեստ հագած ահաբեկիչ-մահապարտը մտել էր մզկիթ մուսուլմանական գլխավոր տոնի՝ Աիդ ալ Ադհայի կապակցությամբ առավոտյան աղոթք անելու նպատակով և պայթեցրել իրեն մարդկանցով լեցուն մզկիթում:
Արդյունքում զոհվել է 37 մարդ, ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)