«Արարատը» պարտության մատնեց «Բանանցին»
Վերջին լուրեր
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում Աբովյանի քաղաքային մարզադաշտում «Արարատն» առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ։ Խաղի միակ գոլն առաջին խաղակեսում հեղինակեց Ավետիք Կիրակոսյանը։
Նշենք, որ հանդիպման վերջնամասում Ալեքսանդր Պետրոսյանը գրավեց «Բանանցի» դարպասը, սակայն մրցավարը դարպասի գրավում չարձանագրեց՝ համարելով, որ ֆուտբոլիստը ձեռքով է խաղացել։ Հաղթանակի շնորհիվ «Արարատը» բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Բանանցը» հայտնվեց վերջին հորիզոնականում։
Օրվա մյուս հանդիպումը՝ «Ուլիս»-«Իմպուլս», կմեկնարկի 19։00-ին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)