Ադրբեջանն ընդունում է, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն այընտրանք չունի. Է. Շարմազանով
Վերջին լուրեր
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչման փաստին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Այսօր տեղեկացանք, որ Ադրբեջանի եւ Հարավային Սուդանի հանրապետությունների միջեւ «Դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին» փաստաթուղթ է ստորագրվել, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ճանաչում: Այս փաստաթղթի ստորագրմամբ Ադրբեջանը փաստեց, որ աշխարհում շարունակվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաղթարշավը: Հարկ է նշել, որ այս գործընթացը նաեւ ճանապարհ է հարթում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար, քանի որ հենց այս քայլով Ադրբեջանը ընդունում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այընտրանք չունի»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)