Զինծառայողները ծեծել են սպային. Հարուցվել է քրեական գործ
Վերջին լուրեր
Ըստ մամուլի հրապարակման՝ օրերս հերթական միջադեպն է արձանագրվել ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ինչ-որ բանից խիստ վրդովված սպան շարել է զինծառայողներին և այլանդակ հայհոյանքներ հնչեցրել նրանց հասցեին: Զինծառայողներն այնքան են հունից դուրս եկել, որ հարձակվել և միասին ծեծի են ենթարկել սպային:
ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 358-րդ հոդվածի հատկանիշներով (Պետի նկատմամբ բռնի գործողությունները կատարելը), կատարվում է նախաքննություն: Մերի Սարգսյանը նշեց նաև, որ դեռևս ավելին չի կարող ասել։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան